Կինը պատմում է.
— Ես նոր էի դուրս եկել լոգարանից ու հայելու դիմաց կանգնած սկսեցի ամուսնուս բողոքել, որ կուրծքս շատ փոքր է։ Փոխարենը ինձ ասեր, որ դա այդպես չէ, ամուսինս առաջարկեց մի տարօրինակ բան։
— Եթե ուզում ես, որ կուրծքդ մեծանա, վերցրու մի կտոր զուգարանի թուղթ ու քսի կրծքերիդ մեջտեղը մի քանի վայրկյան, բայց ամեն օր։
Ես միանգամից չհասկացա, ինչ է նշանակում այդ կատակը, բայց որոշեցի խաղալ նրա խաղը. վերցրի մի կտոր զուգարանի թուղթ ու սկսեցի քսել։
— Ինչքա՞ն ժամանակ պետք է անեմ,- հարցրի ես։
— Դրա համար տարիներ են հարկավոր։ Այդտեղ ես արդեն չդիմացա.
— Հերիք է կատակ անես։ Ի՞նչ հիմար խորհուրդ է դա, ի՞նչ է նշանակում։
Միանգամայն սառը դեմքով ամուսինս պատասխանեց.
— Այդ հնարքը հետույքիդ դեպքում աշխատել է, այնպես չէ՞։ Նա իր բաժինը հետո ստացավ։ Հիմար, հիմար, հիմար տղամարդ։