Կինը բռնացրեց ամուսնուն դավաճանության պահին. Ամուսնու արդարացումները կնոջ առաջ ցնցել են ողջ աշխարհը…

Կինը, սովորականից շուտ վերադառնալով տուն,  բռնեցրեց ամուսնուն միանգամայն գրավիչ կնոջ հետ անկողնում:

Նա այնպես հանկարծակիի եկավ, որ սկսեց միանգամից լաց լինել, այնուհետև բղավել ամուսնու վրա

Վերջ, ես գնում եմ: Անմիջապես կպահանջեմ ապահարզան: Ախ, դու ապերախտ խո՛զ: Ինչպե՞ս կարող էիր այդպես վարվել՝ հավատարիմ կնոջդ և երեք երեխաներիդ մոր հետ:

Ամուսինը լսեց և պատասխանեց:

— Համբերիր մի փոքր, սիրելիս: Ես կբացատրեմ քեզ, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել:

-Լավ, սկսիր, միայն իմացիր, որ վերջին անգամն է, որ պատրաստվում եմ լսել քեզ:

Բացատրելու հնարավորություն ստանալով՝ ամուսինը սկսեց իր արդարացման ճառը:

-Սիրելիս, ես պատրաստվում էի նստել մեքենա, որ գայի տուն, երբ այս երիտասարդ կինը խնդրեց ինձ տեղ հասցնել:

Նա այնքան անպաշտպան և դժբախտ տեսք ուներ, որ ես խղճացի և թույլ տվեցի, որ նստի: Ճանապարհին նկատեցի, թե որքան նիհար է, փնթի և վատ հագնված:

Բացի այդ, նա ասաց, որ երեք օր է՝ ոչինչ չի կերել: Կարեկցանքից դրդված՝ ես նրան  բերեցի մեր տուն, պատրաստեցի տաք շոկոլադ, որից դու հրաժարվել էիր, քանի որ պատճառաբանում ես, թե գիրանում ես դրանից:  Իսկ նա դատարկեց բաժակը միանգամից:

Նա անմաքուր էր և զարմանալի չէ, որ ես նրան առաջարկեցի լողանալ: Մինչ նա լողանում էր, ես նկատեցի, որ նրա հագուստը քրքրված է և նետեցի լվացքի զամբյուղի մեջ:

Այնուհետև  սկեցի մտածել, թե ինչ կարող եմ տալ, որ հագնի և տվեցի այն մոդայիկ  ջինսը, որը դու վերջին անգամ չորս տարի առաջ ես հագել՝ մտածելով, որ դա ուրեմն քեզ հարմարավետ չէ:

Դրանից բացի տվեցի այն ներքնաշորը, որը գնել էի քեզ համար մեր ամուսնության տարեդարձին, սակայն դու այդպես էլ չհագար՝ վկայակոչելով իմ վատ ճաշակը:

Ես գտա նրա համար նաև սեքսուալ այս բլուզը, որը քեզ Ծննդյան տոներին քույրս էր նվիրել, սակայն դու այդպես էլ այն չփորձեցիր:

Վերջապես ես տվեցի այս կնոջը նաև քո կոշիկներից, որը գնեցիր թանկարժեք բուտիկից, բայց այն նույնպես մի անգամ չհագար, քանի որ աշխատանքի վայրում տեսել էիր ինչ-որ մեկի հագին:

hayinfo.info

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика