Չորս երեխաների մայրը՝ Լեյլան, կիսվել է ուրվականի մասին իր պատմությամբ, որը տարածվել է ողջ համացանցում: Հրապարակումը նա արել էր ֆեյսբուքի իր էջում:Ծնողները պատրաստվում էին գնալ միջոցառման. մայրիկը պիտի նախապատրաստեր հագուստը, հարդարվեր:
Դրա համար էլ նա երեխաների համար մուլտֆիլմ միացրեց և շտապեց սենյակ:-Երեխաները հանգիստ նստած էին բազմոցին: Ես գնացի վերև, միացրեցի տեսախցիկը և սկսեցի պլանշետի էկրանից հետևել երեխաներին:
Նրանք նստած էին նույն տեղում և մուլտֆիլմ էին դիտում: Բայց ինչ-որ պահի ես նայեցի էկրանին և տեսա մեծահասակ կնոջ, ով նստած էր բազմոցին և նայում էր երեխաներիս, իսկ նրանք կարծես չէին նկատում կնոջը:
Առաջին բանը, որ անցել է Լեյլայի մտքով, այն էր, որ տուն գող է մտել: Կինը խոստովանել է, որ իր սիրտը վախից դողացել է:
—Ես վախեցած էի, գիտեի, որ տանն օտար մարդ չի կարող լինել, քանի որ փակել էի դռները: Ես մտածելու ժամանակ չունեի, պարզապես վազեցի երեխաների մոտ, բայց տեսա, որ այնտեղ կողմնակի և անծանոթ մարդ չկա: Կարծեցի, թե ուրվականի եմ տեսել: Նորից եկա վերև, բայց էկրանին էլ չէր երևում այն կինը:
Հանկարծ նա նորից անցավ… և միայն այդ ժամանակ հասկացա, թե ինչ է կատարվել… այն կինը ես էի: Պարզապես ինչ-որ ծրագրային խնդիր է եղել կամ ես եմ սխալվել միացնելիս, պլանշետը ցույց էր տալիս երեկվա նկարահանածը…
Երբ Լեյլան գիտակցել է դա, սկսել է ծիծաղել:Իսկ ինչպե՞ս կինը չէր ճանաչել ինքն իրեն: Պարզապես նա տեսանյութում ուրիշ հագուստով էր, իսկ պատկերն այնքան էլ պարզ չէր: