Աշխատանքից հետո կինը բարում ընկերուհիների հետ կոկտեյլ էր խմում, երբ հանկարծ նկատեց միջին տարիքի յուրահատուկ գեղեցկությամբ մի տղամարդու, որը մտնում էր բար: Նա այնքան հմայիչ էր, որ կինը չէր կարողանում հայացքը նրանից կտրել:
Տղամարդը նկատում է նրա չափիչ շատ ուշադիր հայացքն ու գնում է ընդառաջ: Մինչ կինը կհասցներ ներողություն խնդրել իր հայացքի համար, տղամարդը նրա ականջին շշնջում է.
« Ես 20$-ով ամեն ինչ կանեմ, բացարձակ ամեն ինչ՝ ինչ կցանկանաք, միայն մի պայմանով» Զարմացած կինը հարցնում է նրա, թե՞ ինչ պայման է Տղամարդը պատասխանում է, որ նա պետք է ասի իր ցանկության մասին միայն երեք բառով:
Կինը մտածեց, պայուսակից հանեց 20$-ը, այն իր այցեքարտի հետ միասին դրեց տղամարդու ձեռքի մեջ: Նա նայում էր տղամարդու աչքերի մեջ և դանդաղ և բազմանշանակ ասում. «Հավաքեք իմ բնակարանը»: