Չինաստանի Սիան քաղաքից կինը որոշել է հետեւել ժողովրդական բժշկության խորհուրդներին եւ կերել է մեկ շիշ ողջ թրթուրներ՝ կարծելով, թե դա կօգնի բուժել թոքերի քաղցկեղը:
2016 թվականին կնոջ, ում անունը չի հրապարակվում, ձախ թոքում չարորակ ուռուցք են հայտնաբերել, եւ հաջորդ 3 տարիներին նա ապարդյուն պայքարել է հիվանդության դեմ: Հուսահատված կինը որոշել է դիմել ժողովրդական բժշկությանը, որն իբր երաշխավորել է արագ առողջացում եւ սկսել է ուտել ողջ թրթուրներ:Ինքնաբուժման մեկ ամսից հետո կինը հիվանդանոց է դիմել՝ գանգատվելով կրծքի եւ ստամոքսի շրջանում սուր ցավերից:
Ցավերն ու ջղակծկումները նրան խանգարում էին անգամ քնել: Կնոջն անմիջապես հոսպիտալացրել են եւ գաստրոսկոպիական հետազոտություն կատարել:Բժիշկները սարսափահար էին՝ կնոջ ստամոքսում հայտնաբերելով վխտացող որդերին:
Նրան նշանակել են հակաճիճվային դեղամիջոցներ, եւ որոշ ժամանակ անց ցավերը դադարել են:
Բժիշկները նախազգուշացնում են, որ ժողովրդական բժշկությունը կարող է շատ վտանգավոր լինել: Տվյալ դեպքում տարօրինակ ինքնաբուժումը կարող էր կնոջ կյանքի գինն ունենալ:
Այս պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել: