Կինը, նստած ամուսնու կողքին, գաղտնի նամակ էր գրում սիրեկանին․ Նա չգիտեր, որ դա չի վրիպել իրենից հետ նստած աղջկա աչքից․․․

Որ ամուսնական անհավատարմությունը նողկալի բան է, ընդունում են բոլորը, այդ թվում՝ այս երկու աղջիկները։ Բրին և Դելինա Հինսոնները ներկա էին բեյսբոլի հանդիպմանը։ Սկզբում  նրանք պարզապես հանգստանում էին ու բավականություն ստանում խաղից, իսկ հետո ինչ-որ բան գրավեց նրանց ուշադրությունը։ Աղջիկների հայացքը պատահաբար ընկավ մի կնոջ վրա։ Թվում էր՝ նա անկեղծորեն սիրում է ամուսնուն։

Բայց աղջիկները նկատեցին մի բան, որը նրանց չափազանց ապշեցրեց։ Միանգամայն պատահաբար նրանց աչքով էր ընկել տիկնոջ հեռախոսի էկրանը։ Ի հեճուկս նրա, որ ամուսինը նստած էր հենց իր կողքին, կինը նրանից թաքուն նամակ էր գրում իր սիրեկանին։ Դա այն աստիճան վրդովեց աղջիկներին, որ նրանք որոշեցին հրապարակավ երկտող գրել կնոջ ամուսնուն․ «Ցավում ենք, բայց ձեր կինը ձեզ դավաճանում է։ Ստուգեք ոմն Նենսիի հետ նրա նամակագրությանը։

Իրականում դա ոչ թե Նենսին է, ինչպես ձրկինն է ձևացնում, այլ Մարկ Ալեն անունով ինչ-որ տղամարդ։ Իմ հեռախոսով լուսանկարեցի, իսկ ձեր կինը ջնջեց այդ հաղորդագրությունը։ Ներող կլինեք, ուղղակի մտածեցինք, որ դուք պիտի իմանաք դրա մասին»։ Ավելի ուշ աղջիկները խոստովանեցին, որ չէին կարծում, թե իրենց գրառումը  տասնյակ հազարավոր մարդկանց ուշադրություն է գրավելու։

Բայց Բրինն ու Դելինան հուսով էին, որ դա օգնեց կնոջ ամուսնուն։ «Ամուսինը գնահատեց, որ իրեն ամեն ինչ պատմեցինք։ Երևի այն,  որ մեր գրառումը համացանցում արագ տարածվեց, նրան այնքան էլ  չուրախացրեց, բայց մեր մտքով չէր անցել, որ դա այդքան շատ մարդու ուշադրությունը կգրավի․․․»,- հետագայում խոստովանեցին աղջիկները, որոնք վստահ են,  որ միանգամայն ճիշտ են վարվել՝ անհավատարիմ կնոջ ամուսնուն զգուշացնելով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика