Կինը շերտահատում էր մարգագետինը, իսկ ամուսինը ուղղակի քայլում էր նրա կողքով․ Բոլորը քննադատում էին «ծույլ» ամուսնուն, բայց երբ իմացան իրական պատճառը․․․

Միսսուրի նահանգի Լինքոլնի շջանի կողքով անցնող մարդիկ նկատեցին մարգագետինը շերտահատող կնոջը, որի ամուսինն այդ ժամանակ պարզապես քայլում էր նրա կողքով: Մարդիկ մտածում էին, թե որքան ծույլ է այդ տղամարդը, որ չի փորձում անգամ օգնել կնոջը:

Այդ մարդիկ սակայն չգիտեին նրանց պատմությունը: Ադամ Բեսլերը այդ զույգի լուսանկարը տեղադրեց Facebook-ում և պատմեց նրանց պատմությունը, որը հուզեց միլիոնավոր մարդկանց: Ռայան և Ջեսիկա Արմիսթեդները Ադամի ընկերներն են:

Լուսանկարից հնարավոր չէ գուշակել, որ Ռայանը լուրջ հիվանդությամբ է տառապում: Ներկա պահին նա համբերատար սպասում է երիկամի փոխպատվաստմանը և շաբաթը երեք անգամ դիալիզ է անցնում: Ռայանը կարող էր տանը նստել, հանգստանալ, սակայն, Ադամի խոսքով, նրա համար շատ կարևոր է իրեն միշտ տղամարդ զգալը:

Այդ օրը Ռայանը փողոց դուրս եկավ մարգագետինը շերտատելու համար:Նա իրեն շատ թույլ էր զգում, բայց չէր պատրաստվում դադարեցնել աշխատանքը: Երբ Ջեսիկան նկատեց, որ Ռայանը իրեն վատ է զգում, անմիջապես դուրս եկավ, որ օգնի նրան: Սակայն Ռայանը հեշտությամբ չհանձնվեց:

Նա, ճիշտ է, տվեց կնոջը հնձիչը, սակայն սկսեց քայլել Ջեսիկայի կողքով, մինչև վերջինս ավարտեր աշխատանքը: Այս զույգի անձնազոհության պատմությունը հազարավոր մարդկանց հուզեց: Շատերը հարցրեցին Ադամին, թե ինչով կարող են օգնել այդ հրաշալի ընտանիքին:

Ադամը որոշեց միջոցների հավաքագրման Yօu Caring ծառյության կայքում էջ բացել, որպեսզի նոր հնձիչ մեքենա գնի Ռայանի և Ջեսիկայի համար: «Արմիսթեդները դրա հետ ոչ մի առնչություն չունեն,- գրում է Ադամը,- Այժմ նրանք քնած են և նույնիսկ պատկերացում չունեն այս պատմության մասին: Այդ գործը ձեռնարկել են մտահոգ մարդիկ, որպեսզի հաճելի անակնկալ մատուցեն այդ հրաշալի ընտանիքին»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика