Միսսուրի նահանգի Լինքոլնի շջանի կողքով անցնող մարդիկ նկատեցին մարգագետինը շերտահատող կնոջը, որի ամուսինն այդ ժամանակ պարզապես քայլում էր նրա կողքով:Մարդիկ մտածում էին, թե որքան ծույլ է այդ տղամարդը, որ չի փորձում անգամ օգնել կնոջը:
Այդ մարդիկ սակայն չգիտեին նրանց պատմությունը: Ադամ Բեսլերը այդ զույգի լուսանկարը տեղադրեց Facebook-ում և պատմեց նրանց պատմությունը, որը հուզեց միլիոնավոր մարդկանց:
Ռայան և Ջեսիկա Արմիսթեդները Ադամի ընկերներն են: Լուսանկարից հնարավոր չէ գուշակել, որ Ռայանը լուրջ հիվանդությամբ է տառապում:Ներկա պահին նա համբերատար սպասում է երիկամի փոխպատվաստմանը և շաբաթը երեք անգամ դիալիզ է անցնում:
Ռայանը կարող էր տանը նստել, հանգստանալ, սակայն, Ադամի խոսքով, նրա համար շատ կարևոր է իրեն միշտ տղամարդ զգալը:
Այդ օրը Ռայանը փողոց դուրս եկավ մարգագետինը շերտատելու համար:
Նա իրեն շատ թույլ էր զգում, բայց չէր պատրաստվում դադարեցնել աշխատանքը: Երբ Ջեսիկան նկատեց, որ Ռայանը իրեն վատ է զգում, անմիջապես դուրս եկավ, որ օգնի նրան:
Սակայն Ռայանը հեշտությամբ չհանձնվեց:Նա, ճիշտ է, տվեց կնոջը հնձիչը, սակայն սկսեց քայլել Ջեսիկայի կողքով, մինչև վերջինս ավարտեր աշխատանքը:
Այս զույգի անձնազոհության պատմությունը հազարավոր մարդկանց հուզեց: Շատերը հարցրեցին Ադամին, թե ինչով կարող են օգնել այդ հրաշալի ընտանիքին:
Ադամը որոշեց միջոցների հավաքագրման Yօu Caring ծառյության կայքում էջ բացել, որպեսզի նոր հնձիչ մեքենա գնի Ռայանի և Ջեսիկայի համար:
«Արմիսթեդները դրա հետ ոչ մի առնչություն չունեն,- գրում է Ադամը,- Այժմ նրանք քնած են և նույնիսկ պատկերացում չունեն այս պատմության մասին:
Այդ գործը ձեռնարկել են մտահոգ մարդիկ, որպեսզի հաճելի անակնկալ մատուցեն այդ հրաշալի ընտանիքին»: