Մի իմաստունի մոտ գալիս է մի կին և ասում ՝
-Երկու տարի առաջ Դուք մեզ ամուսնացրիք, իսկ հիմա ցանկանում եմ, որ բաժանեք: Ես այլևս չեմ ցանկանում նրա հետ ապրել:
-Իսկ ինչու ես ցանկանում լքե՞լ ընտանիքդ
-Իմ բոլոր ընկերուհիների ամուսինները ժամանակին են տուն գալիս, իսկ իմը միշտ ուշանում է: Այդ պատճառով էլ մեր տանն ամբողջ օրը կռիվ է:
-Պատճառը միայն դա է …
-Ես արդեն զզվել եմ ապրել մի մարդու հետ, ով իր ընտանիքը անտեսում է
-Բաժանել ես իհարկե կարող եմ, բայց առաջին հերթին դու պետք է անես այն, ինչ կասեմ ՝
-Հիմա, երբ հասնես տուն միանգամից սկսիր հաց թխել, բայց ամեն ինչը պետք է խնդրես հարևանններից:
-Կանես ? Այո, կանեմ:
Նա վերադառնում է տուն, հարևանուհուց ջուր է խնդրում, իսկ նա ասում է ՝
-Ձեր ջուրը վերջացել է, միթե բակում ցայտաղբյուր չկա:
-Ջուր ունենք, բայց ես գնացի մի իմաստունի մոտ և դժգոհեցի ամուսնուցս:
Կինն ամեն ինչ պատմում է և հարևանուհին ասում է.
-Երանի ես քո խնդիրներն ունենայի, իմանաս ինչ է կատարվում մեր ընտանիքում
Հետո նա գնում է մյուս հարևանուհու մոտ աղ խնդրելու
-Քո աղը վերջացել է, և ընդամենը մեկ գդալ ես աղ ես ուզում
Կինն ամեն ինչ պատմում է, իսկ հարևանուհին ասում է ՝
-իմանայիր իմ ամուսինը ինչեր է անում:
Նա վերջապես հավաքում է ամեն ինչը և թխում հացը ու բերում իմաստունին՝ ասելով միայն թե չբաժանեք ինձ իմ ամուսնուց
-Ինչ է պատահե՞լ․-հարցնում է իմաստունը
Կինը ժպտալով ասում է ՝
-Պարզվում է, իմ ամուսինը ամենալավն է: