Հայտնի ֆրանսիացի գրող Օնորե դե Բալզակի հանրահայտ մտքերը՝ կնոջ մասին, որոնք պետք է ընթերցի յու-րաքանչյուրը՝ կնոջ տեսակը ճանաչելու համար:
Կնոջը սիրուհի դարձնելու անկարողությունը ապացուցում է ամուսնու թերարժեքությունը: Պետք է կարողանալ մեկ կնոջ մեջ գտնել բոլոր կանանց:
Ամուսնու վրա ծիծաղող կինը այլևս չի կարող սիրել նրան:
Կինն իր սիրելի ամուսնու դեմքը նույնքան լավ գիտի, որքան նավաստին՝ բաց ծովը:
Խանդոտ մարդը կասկածում է ոչ թե կնոջը, այլ՝ ինքն իրեն:
Ոչ ոք կնոջի չի սիրում երիտասարդության կամ հասունության, գեղեցկության կամ տգեղության, հիմարության կամ խելացիության համար. սիրում է ոչ թե ինչ-որ բանի համար, այլ ուղղակի սիրում է նրան:
Նա, ով կկարողանա կառավարել կնոջը, կկարողանա ղեկավարել նաև պետություն:
Միայն կնոջ վերջին սերը կարելի է համեմատել տղամարդու առաջին սիրո հետ:
Տղամարդը կորցնում է, եթե ոչինչ չի շահում: Կինը շահում է, եթե ոչինչ չի կորցնում:
Կինը սիրում է հաղթել այն տղամարդուն, ով պատկանում է ուրիշին:
Ոչ ոք չի կարող դառնալ կնոջ ընկերը, եթե նա կարող է լինել նրա սիրելին:
Կինը պետք է պատկանի այն տղամարդուն, ով կազատի նրան խնդիրներից: