Կինը 7 տարի շարունակ երազում էր հղիանալու և երեխա ունենալու մասին, սակայն հղիացավ երբ հրաժարվեց այն բանից, ինչ կանայք օգտագործում են ամեն օր

Ներկայացնում ենք Նիկոլա Շիմանովսկիի և նրա ամուսնու՝ Մարկի զարմանալի պատմությունը, որոնք յոթ տարի շարունակ չէին կարողանում երեխա ունենալ։ Մի քանի անգամ վիժելուց հետո, կինը արտամարմնային բեղմնավորման մի քանի միջամտության է ենթարկվել, սակայն՝ կրկին ապարդյուն։

Բժիշկները պարզել են, որ Նիկոլայի ձվաբջիջների քանակությունը բավարար չէ և երեխա ունենալն այնքան էլ դյուրին չի լինելու։Բազմաթիվ փորձերից հետո զույգը որոշել է մեկ այլ մասնագետի դիմել, որը խորհուրդ է տվել նրանց փոխել կենսակերպը. հրաժարվել սուրճից, շաքարից և ալկոհոլից։ Սակայն գլխավորը, որ բժիշկը խոր-հուրդ է տվել կնոջը՝ հրաժարվել օծանելիքից և կոսմետիկայից։

Մարկն էլ իր հերթին հրաժարվել է մարզասրա-հում ակտիվ պարապմունքներից։ Մի քանի ամիս անց Նիկոլան հղիացել է։ «Մեր ուղին սարսափելի էր։ Երբեմն ես պարզապես ուզում էի դադարեցնել ամեն ինչ։ Բարեբախ-տաբար, հիմա մենք փոքրիկ ունենք, որի մասին երազում էինք։ Մենք յոթերորդ երկնքում էինք, երբ Չառլին ծնվեց»,– պատմել են երիտասարդ ծնողները։ Փոքրիկ Չառլին ամուսինների երազանքի մարմնավորումն է դարձել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика