Կինն ամուսնու թաղմանը արցունքոտ աչքերով նրա ականջին շշնջաց, որ հղի է. բայց նա դեռ չգիտեր՝ ինչ է սպասվում իրեն 6 ամիս անց․․․

Քորթնի Հիլի ամուսինը՝ Բրայանը, 2016 թ. փետրվարին մահացավ դժբախտ պատահարից՝ բեռնատարի տակ ընկնելով: Զույգը հիասքանչ փոքրիկ ունի՝ Ռեգանը:Ամուսնու մահից ոչ շատ առաջ զույգը որոշեց, որ ավելի շատ երեխա է ուզում ունենալ:

Այդ առավոտ, երբ ամուսինը մահացավ, նրանք նույնիսկ հղիության թեստ հասցրին անել: Բայց արդյունքը բացասական էր: Ողբերգությունից մի քանի օր անց Քորթնին ևս մեկ թեստ արեց, պարզվեց՝ հղի է: Ամուսնու հուղարկավորության ժամանակ նրան հրաժեշտ տալիս Քորթնին արցունքն աչքերին շշնջաց.

«Թանկագինս, մենք երեխա ենք ունենալու…»,- և փակեց դագաղի կափարիչը: Մեկ ամիս անց կնոջը սկսեցին բավական տարօրինակ ցավեր տանջել: Քորթնին չէր հասկանում՝ ինչ է կատարվում և վախենում էր երեխային կորցնելուց:

Բժշկի գնալով՝ նա պարզեց, որ իր սրտի տակ 3 սիրտ է բաբախում՝ 2 տղայի և 1 աղջկա: Բայց հղիության 25-րդ շաբաթում բժիշկն ասաց, որ փոքրիկներից մեկը մահացել է արգանդում: Սակայն մյուս երկու երեխաները առողջ ծնվեցին:

Սովորաբար եռյակին որոշ ժամանակ պահում են հիվանդանոցում, բայց այս դեպքում անհրաժեշտություն չեղավ: Նորածին տղային Քորթնին անվանեց Մայլս, աղջկան՝ Հարփեր: Փոքրիկները սեպտեմբերի 21-ին են ծնվել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика