Կինս իմացավ իմ դավաճանության մասին, ոչինչ չասեց. Երնեկ չլռեր՝ նախատեր ինձ…

Կնոջ և տղամարդու միջև հարաբերությունները դա առանձին  և յուրահատուկ թեմա է: Սերը ամենագեղեցիկ զգացմունքն է աշխարում, որը մարդուն թևեր է տալիս, սակայն ոչ բոլորն են գնահատում  այդ վեհ զգացմունքը:

Դեռ երեկ բուռն սիրով  միմյանց սիրող մարդիկ, սկսում են իրար ատել, արհամարհել, ոտնահարել և դավաճանել:

Այս տղամարդու նամակն ուղղված է աշխարհի բոլոր տղամարդկանց: Նրանցից յուրաքնաչյուրը թող հետևություն անի իր համար:

«Կինս իմացել էր իմ դավաճանության մասին:

Ես սպասում էի, որ ամեն վայրկյան տանը կարող է ռումբ պայթել, սպասում էի, որ նա սկանդալ կսարքի, իրերը կհավաքի ու կհեռանա: Սակայն նա  լուռ նայեց աչքերիս մեջ, ու ոչ մի բառ չասաց:

Նրա աչքերում ես խորը ցավ տեսա: Այնքան կուզեի, որ մեղադրական բառեր ասեր ու ինձ հնարավորություն տար արդարանալու, բայց նա ոչ մի բառ չասաց:

Կարծես լսում էի, ինչպես էր տնքում նրա հոգին,  նրա հայացքում մի հարց էր դրոշմված. «Արդյոք ես արժանի էի  սրան»:

Ես հասկացա, որ այրվում է վերջին կամուրջը: Նրա լռությունը ուղղակի սպանում էր ինձ: Հիշում եմ ինչպես էի միշտ երազում ազատություն ունենալ ու  նոր կյանք սկսել: Հիմա ես ազատ էի, կարող էի հանգիստ հեռանալ, նա ինձ չէր պահի, բայց ես չէի ուզում:

Այժմ ես միայն ուզում էի նախկինի պես արժանանալ նրա շոյանքներին, ժպիտին, ջերմությանը, բայց հիմա նա սառույցի պես սառն էր, նրա սառնությունն այրում էր ինձ:

Ես որոշեցի առավոտյան  խոսել նրա հետ, արդարանալ, ասել այն ինչ զգում եմ: Բայց… առավոտյան ես գտա նրա անշնչացած մարմինը, ես գիտեի, որ նրա սիրտը հիվանդ է, բայց ոչ մի րոպե չէի մտածել, որ նրա սիրտը չէր դիմանա իմ դավաճանությանը:  Նա ՍԻՐՈՒՄ ԷՐ ինձ: Ու ես զգացի, թե որքան դատարկ է աշխարհն առաց նրա  ու ատեցի ինձ:

Ուզում էի նրան  գիրկս առնել, ու ասել, որ սիրում եմ իրեն, բայց այդ խոսքերն այլևս հասցեատեր չունեին: Գնահատեք ձեր սիրելիներին,  գնահատեք ու փայփայեք նրանց ովքեր ձեզ սիրում են, մի թունավորեք ձեր կյանքը դավաճանության թույնով և երջանկություն մի փնտրեք դրսում:  Այլապես մի օր կարող է ուշ լինել»:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика