կինս լքեց ինձ ու հեռացավ․ 3 օր անց գտա նրա թողած նամակը, որտեղ բացահայտել էր հեռանալու պատճառը

Ես շատ էի սիրում կնոջս, նա շատ բարի, խելացի ու հասկացող էր։ Ծանոթացել էինք համալսարանում սովո-րելու տարիներին։ Մեզ թվում էր, թե դա սեր է առաջին հայացքից։Բնականաբար, անթերի հարաբերություններ չեն լինում, բայց մենք փորձում էինք անել այնպես, որ ունենաք հենց այդպիսի սեր։

Ծանոթանալուց շատ կարճ ժամանակ անց նրան ամուսնության առաջարկություն արեցի։ Նա համաձայնվեց։ Սկզբում ապրում էինք հանրակացարանում։ Իհարկե, խնդիրները շատ էին, կենցաղային բազմաթիվ հարցեր կային, մենք էլ ընտելանում էինք միմյանց մշտական ներկայությանը, սակայն հաղթահարեցինք ամեն դժվա-րություն։

Ավարտելուց հետո խոշոր ընկերությունում մենեջերի աշխատանք գտա, կինս էլ հաշվապահի գործ գտավ։ 2 տարուց գնեցինք մեր բնակարանը, ճիշտ է, հիփոթեքով, բայց միևնույնն է, մեր սեփականը։ Տան հետ կապված բոլոր գործերը միասին էինք անում, ամեն հարցում աջակցում էի կնոջս։

Երջանիկ լինելու համար ունեի ամեն ինչ․ հանգիստ կյանք, սիրելի կին, լավ աշխատանք, նոր բնակարան․․․ ես չէի էլ մտածում, որ ամեն ինչ կարող է փոխվել մի օրում։Մի գեղեցիկ օր էլ կինս ասաց, որ ընկերուհիների հետ գնում է քաղաքից դուրս՝ աղջիկներից մեկի ծննդյան օրը նշելու։

Խոստացավ՝ հաջորդ առավոտյան վերադառնալ։1 ամբողջ օր նա դուրս չէր գալիս կապի, հետո հաղորդագրութ-յուն ուղարկեց, որ 1 օր էլ պիտի մնա։ Ես բարկությունից տեղս չէի գտնում, ինձ մի կերպ էի զսպում, որ վեր չկե-նամ ու գնամ նրա հետևից։

Երրորդ օրը իմ տուն նամակ բերեցին․․․ կինս էր ուղարկել։ Նա գրում էր, որ որոշել է բաժանվել, ծանոթացել է ամերիկացի երիտասարդի հետ, ով իրեն գերել է ակտիվությամբ և արկածների հանդեպ հետաքրքրությամբ։ Կինս նաև խոստովանում էր, որ ինձ հետ ձանձրացել է, որ ինչ-որ նոր, էքստրեմալ մի բան է ուզում, իսկ ես չեմ կարող այդ ամենը տալ նրան։

Վերջին տողում կինս անկեղծացել էր, որ ամաչում է իր այս քայլի համար, վերջի վերջո 7 տարի միասին ենք եղել։Բայց նրա նամակից ինձ ավելի թեթևացած չզգացի։Շուտով մենք ամուսնալուծվեցինք, իսկ հետո իմացա, որ նա իր ամերիկացու հետ մեկնել է արտերկիր։ Երբեք չեմ ների նրան, և դժվար թե երբևէ կարողանամ հավատալ որևէ մի կնոջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика