Կնոջը պետք է ընդունել, որպես կյանքի ընկեր, այլ ոչ թե ուղղակի երեխաների մայր. Սարգիս Գրիգորյանի երջանկության բանաձևը…

Դերասան Սարգիս Գրիգորյանը հայկական շոուբիզնեսի տաղանդավոր դեմքերից մեկն է: Նա աչքի է ընկնում դերասանական իր վարպետությամբ և ունի երկրպագուների մեծ բանակ: Նա իրեն համարում է երջանիկ մարդ և կարծում է, որ տղամարդու համար ամենամեծ երջանկությունը սիրելի կին ու հիանալի զավակներ ունենալն է:

Նա բավականին ակտիվ է իր սոցցանցերում։ Նա պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում իր ընտանիքի և ընկերների հետ։Վերջին հրապարակված լուսանկարում դերասանը աղջիկների՝ Յանայի ու Եվայի հետ է։

Մինչ այդ էլ դերասանը լուսանկար էր հրապարակել կնոջ՝ դերասանուհի Մանո Գրիգորյանի հետ։Դերասանի կատարած բազմաթիվ հրապարակումներից պարզ երևում է, որ նա շատ է կարևորում իր ընտանիքն ու դրա բարօրությունը, ինչը նաև երևում է լուսանկարներին կից արված մեկնաբանությունից։

«Տեր եղեք ձեր հարստությանը․ հայրենիք, ընտանիք ու ընկերներ»,- գրել է դերասանը։Սարգիսն ափսոսում է, որ ծնողները հիմա չկան ու չեն տեսնում իր ընտանիքի հաջողությունները։Երջանիկ ընտանիք ունենալու համար Սարգիս Գրիգորյանը մի շարք սկզբունքներ ունի։

Դերասանի կարծիքով` սրանք են լավ ընտանիքի հիմնասյուները։«Տղամարդն ու կինը իրենց տեղերում պետք է լինեն։ Բոլոր կանայք էլ ուզում են իրենց կողքին տեսնել պատասխանատու և ուժեղ տղամարդու։

Ընտանիքում երջանիկ լինելու համար կանայք իրենց մտքից պետք է հանեն հավասարություն հասկացությունը` զույգերից ամեն մեկը պետք է լինի իր տեղում, որովհետև ստեղծվում է քաոսային իրավիճակ, երբ կինը մտածում է, որ իրեն կարելի է այն, ինչը կարելի է տղամարդուն։ Պետք է կնոջն ընդունել որպես կյանքի ընկեր, այլ ոչ թե ուղղակի կին կամ երեխաների մայր։ Անհրաժեշտ է իրար հետ անկեղծ լինել , լսել իրար, խորհուրդներ տալ»։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика