37 ամյա Իռենի կյանքը մի գիշերվա մեջ գլխիվայր շուռ եկավ: Առավոտյան նա քնից արթնացավ ու ….Ամուսինը սովորականի պես պատրաստվում էր աշխատնքի գնալ, և մի քանի անգամ փորձեց արթնացնել կնոջը, բայց նա չէր արձագանքում: Ամուսինը սարսափած շտապօգնություն կանչեց և կնոջը տեղափոխեցին հիվանդանոց: Այստեղ զննության արդյունքում բժիշկները հայտնեցին սարսափելի լուրը:
Կինը կաթվածահար էր եղել ու բժիշկները հուսադրող ոչինչ չէին ասում: Նրանք համոզված էին, որ կինը երբեք չի կարողանա քայլել:Ամուսինը մի օր այլևս հիվանդանոց չեկավ: Նա պարզապես լքեց կնոջը, քանի որ չէր ցանկանում հաշմանդամի հետ ապրել: Եվ որոշեց իր հետ տանել իրենց 4 երեխաներին, մեկնաբանելով, որ երեխաներին առողջ մայր է հարկավոր:Իռենի համար սեփական մարմնի թուլությունն այնքան ցավալի չէր, որքան սեփական երեխաներից բաժանվելը: Հանուն երեխաների նա պատրաստ էր քայլել:
Չնայած, որ բժիշկները ոչ մի հույս չէին տալիս: Կինը որոշեց իր համար մասնավոր մարզիչ գտնել:Համացանցում հայտարարություն տեղադրեց և շուտով բազմաթիվ արձագանքներ ստացավ: Նա ընտրեց նախկին ֆուտբո-լիստին, ով նույնպես տրավմայից հետո բավականին ժամանակ գամված էր եղել սայլակին և կարողացել էր ոտքի կանգնել:
Նրանց մարզումները տանջալից էին, սաստիկ հոգնեցնող, երբեմն կինը նաև չդիմանալով ուշագանց էր լինում: Ամենադժվարին պահին մրմնջում էր՝ Տեր Աստված, խնդրում եմ ուժ տուր, ես պետք է քայլեմ, հանուն երեխանե-րիս: Շուրջ մեկ ու կես տարի տևած մարզումները տվեցին իրենց ցանկալի արդյունքը: Իռենը կարողացավ քայ-լել, ճիշտ է ձեռնափայտերի օգնությամբ, ու շատ դանդաղ, բայց նա քայլեց: Շուտով նրանց մեջ ռոմանտիկ զգացմունքներ առաջացան և որոշեցին ապրել միասին:
Այս կնոջ կամքի ուժը հիացնում է, հանուն երեխաների նա իր մեջ ուժ գտավ հաղթահարել այդ դաժան փորձությունը: