Իր բազմաթիվ օգտակար հատկությունների շնորհիվ կոճապղպեղն օգնում է մաշկի զանազան խնդիրների դեպքում: Այս համեմունքն օգնում է բարելավել մաշկի տեսքը, ինչպես նաև բուժել այրվածքներն ու պայքարել պզուկների դեմ: Այս մասին հայտնում է steptohealth.ru-ն:
Կոճապղպեղն իր համով ու բույրով հայտնի համեմունք է: Նրա օգնությամբ հաճախ բուժում են մրսածությունը: Բայց քչերը գիտեն, որ այս համեմունքն օգտակար է նաև մաշկի համար: Կոճապղպեղի հիմքով կարելի է պատրաստել տնային կոսմետիկ միջոցներ: Կոճապղպեղը մաշկը պաշտպանում է անբարենպաստ գործոնների ազդեցությունից, այդ թվում՝ նաև արևային ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Այն օժտված է նաև այլ, մաշկի համար առողջարար հատկություններով:
Կոճապղպեղը գործում է՝ որպես հակաբորբոքային, հակաբակտերիալ և հակաօքսիդանտային միջոց: Պարունակում է վիտամիններ, հանքանյութեր, ամինաթթուներ, ֆոսֆոր, կալցիում, կարոտիններ ու ֆլավոնոիդներ: Բացի դրանից, կոճապղպեղը օգնում է պայքարել վաղաժամ ծերացման դեմ ու նպաստում է սթրեսի մակարդակի նվազեցմանը: Այն բարելավում է նաև արյան շրջանառությունը ու օգնում մաշկից դուրս բերել տոքսինները: Դրա համար էլ խորհուրդ ենք տալիս այս համեմունքն անընդհատ ներառել սննդակարգում: Կոճապղպեղի հիմքով միջոցներ մաշկի առողջության համար
1. Էքսֆոլիանտ
Բաղադրիչները` Կոճապղպեղի 1 արմատ 2 ճաշի գդալ կամ 30 գրամ շագանակագույն շաքարավազ 1/3 բաժակ կամ 67 գրամ կոկոսի յուղ Պատրաստման եղանակը` Քերել կոճապղպեղի արմատը, ավելացնել շաքարավազն ո կոկոսի յուղը: Այս միջոցին հաճելի բույր հաղորդելու համար կարելի է կոկոսի յուղը փոխարինել նուշի յուղով: Լավ խառնել միատարր զանգված ստանալու համար: Էքսֆոլիացիա կարելի է անել շաբաթական մեկ անգամ: Հետևիր, որ այս միջոցը չընկնի աչքերի կամ լորձաթաղանթների մեջ: Այս միջոցը կօգնի մաշկից հեռացնել մեռած բջիջներն ու թույները: Շատ լավ է անդրադառնում մաշկի վրա:
2. Կոճապղպեղն օգնում է այրվածքների ժամանակ
Բաղադրիչները` 2 ճաշի գդալ կամ 30 գրամ կոճապղպեղի քերած արմատ 1 բաժակ կամ 250 մլ ջուր Պատրաստման եղանակը` Բլենդերի մեջ լցնել կոճապղպեղը և ջուրը ու 2-3 րոպե հարել: Ստացված խառնուրդը քսել այրված հատվածի վրա և բինտի օգնությամբ թրջոց դնել: Կարելի է նաև կոճապղպեղը բարակ շերտատել ու դնել այրվածքի վրա:
3. Կոճապղպեղով և քրքումով թեյ պզուկների դեմ պայքարելու համար
Բաղադրիչները` Կոճապղպեղի մեկ արմատ 1 թեյի գդալ կամ 8 գրամ քրքումի փոշի 1 կիտրոնի հյութ 1 թեյի գդալ կամ 7.5 գրամ մեղր 1 բաժակ կամ 250 մլ ջուր Պատրաստման եղանակը` Եռացրեք մեկ բաժակ ջուր: Հենց սկսի եռալ, նրա մեջ լցրեք կտրատած կոճապղպեղը, քրքումի փոշին ու լավ խառնեք: Այս խառնուրդը 15 րոպե պետք է եփվի դանդաղ կրակի վրա: Ապա պետք է այն քամել: Վերջում ավելացնել կիտրոնի հյութն ու մեղրը ու լավ խառնել: Այս թեյը խմել անհրաժեշտ է օրական 3 անգամ: Այն օգնում է արյան միջից դուրս բերել տոքսինները, ինչի պատճառով էլ հենց ի հայտ են գալիս պզուկները:
4. Կոճապղպեղով, նարնջով և գազարով սմուզի
Բաղադրիչները` Կոճապղպեղի մեկ արմատ 1 նարինջ 3 գազար Պատրաստման եղանակը` Մաքրել բոլոր բաղադրամասերը ու հարել բլենդերով: Պետք է ստացվի միատարր հեղուկ: Այս ըմպելիքը սառը վիճակում պետք է խմել օրական մեկ անգամ: Կոճապղպեղով, նարնջով և գազարով սմուզին օժտված է հակաբորբոքային և հակաօքսիդանտային հատկություններով: Այն օրգանիզմին օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ, նշանակում է` նաև մաշկի խնդիրների, մասնավորապես` պզուկների դեմ:
5. Կոճապղպեղն օգնում է պայքարել մաշկի վրա եղած բծերի դեմ
Բաղադրիչները`1 բաժակ կամ 200 մլ կաթ 1 ճաշի գդալ կամ 15 գրամ կոճապղպեղի փոշի Պատրաստման եղանակը` Կաթով լի բաժակի մեջ լցրու 1 ճաշի գդալ կոճապղպեղի փոշին ու լավ խառնիր այս խառնուրդը: Այս ըմպելիքը խմիր ամեն օր, օրական ամենաքիչը մեկ անգամ: Այն կօգնի գունաբացել մաշկի վրա եղած բծերի երանգը: Այս ըմպելիքը թուլացնում է մաշկի պիգմենտացիան, և նրա երանգը դառնում է ավելի միատարր: Որպեսզի այս միջոցը լավ գործի, այն պետք է խմել կանոնավոր կերպով: Իհարկե, այն չի կարելի անվանել հրաշագործ միջոց, բայց այն նկատելիորեն կբարելավի մաշկի տեսքը:
6.Կոճապղպեղի հիմքով միջոց թեփի դեմ
Բաղադրիչները` Կոճապղպեղի 1 արմատ 1 կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ կամ 15 մլ քունջութի յուղ Պատրաստման եղանակը` Կոճապղպեղի արմատը մաքրել կեղևից ու կտրատել: Մանրացնել հավանգի միջոցով, որ այն սկսի հյութ տալ: Այս հյութը լցնել շշի մեջ ու դրան ավելացնել 1 ճաշի գդալ քունջութի յուղը: Այն կարելի է փոխարինել ձիթապտղի յուղով: Այս խառնուրդին ավելացնել կիտրոնահյութն ու շիշը լավ թափահարել: Կիրառումը` Ստացված միջոցը քսել մազերին` միաժամանակ մերսելով գլխամաշկը: Թողեք, որ մնա 15-30 րոպե: Դրանց հետո մազերը լվանալ տաք ջրով ու քո նախընտրած շամպունով: Եթե սա անես կանոնավոր կերպով, կտեսնես, թե ինչպես է անհետանում թեփը:
Նյութի աղբյուրը` https://armflower.ru/?p=7230