Ես չեմ կարողանում ինքնս ինձ ներել, այս ինչ արեցի, միթե՞ ես իրավունք ունեի կործանել որդուս կյանքը: Ես նրան կյանք էի տվել, բայց իրավունք չունեի խաղալ նրա կյանքի հետ:Ես թոշակառու եմ, թոռնիկներ չունեմ, այսինքն, ունեմ, բայց նրանց չեմ տեսել:
Պատճառն այն է, որ 23 տարի առաջ աղջիկս դադարեց ինձ հետ շփվել, որովհետև ինձ դուր չեկավ նրա ընտրյալը: Ես նրանց հարսանիքին չմասնակցեցի, թույլ չտվեցի նաև որդուս մասնակցել: Եվ այդ ժամանակվանից չենք շփվում:Որդիս արդեն 40 տարեկան է, երեք անգամ ամուսնացել է և իմ պատճառով բաժանվել է կանանցից, որովհետև ինձ դուր չէին գալիս նրա կանայք:
Որդիս շատ միամիտ է, դյուրահավատ և ինձ թվում էր որ նրա կանայք խաբում են իրեն, դավաճանում են: Թող աստված ինձ ների, բայց ես շատ դաժան էի վարվում հարսներիս հետ, նրանց կյանքը դժոխքի էի վերածում, ու այժմ ինձ հարց եմ տալիս. Ինչո՞ւ համար, ու պատասխանը ինքս էլ չգիտեմ: Ինձ թվում էր, որ իմ որդին ամենա-ամենան է, և այդ կանայք արժանի չեն նրան:
Երբ որդիս ցանկացավ առանձնանալ ինձանից և երրորդ կնոջ հետ առանձին տանը ապրել, ես մեծ սկանդալ սարքեցի: Եվ արյունքում հասա նրան, որ որդիս բաժանվեց նաև երրորդ կնոջից:Այսօր որդիս չունի աշխատանք, դարձել է հարբեցող, անցորդներից գումար է խնդրում օղի գնելու համար, իսկ նրա երեք կանայք էլ ամուսնացել են , դասավորել են իրենց կյանքը:
Այս ի՜նչ արեցի, եթե ես նրան չխանգարեի, նա կունենար ընտանիք, երեխաներ և կապրեր երջանիկ: Ցավոք, ինձ պես, շատ մայրեր չեն հասկանում, որ եթե կյանք ես պարգևել, դա դեռ չի նշանակում, որ իրավունք ունես կառավարել նրա կյանքը: