Ինչպես ասվում է՝ «սեքսն առևտրի շարժիչն է»։ Սակայն ավելի շատ աղջիկներ սկսել են ենթադրել, որ «կուսությունն ավելի հեշտությամբ վաճառվող ապրանք է», գրում է The Daily Beast-ը։
Պարբերականում մի տեսագրություն է նկարագրվում, որտեղ Նիկոլ անունով 18-ամյա իտալուհին առաջարկում է գնել իր կուսությունը։
«Նա պնդում է, որ այդ գաղափարը ծնվեց հասուն տղամարդու հետ հանդիպելուց հետո, որը փորձում էր ամեն ինչ անել՝ իրեն կուսությունից զրկելու համար»։ Աղջիկն ասում է, որ ցանկանում էր տրվել միայն սիրելի տղամարդուն, սակայն հոգնել է իր արքայազնին սպասելուց։
Ուստի այժմ ցանկանում է դրա համար կլորիկ գումար ստանալ՝ ուսման համար վճարելու, հարազատներին օգնելու և տուն գնելու նպատակով։
«Կամավոր և հարկադրված կուսության վաճառքը լայն տարածում է գտել մարմնավաճառության շուկայում»,-ասվում է հոդվածում։
The International Justice Mission ՀԿ-ն, որը ձգտում է փրկել մարդկանց վաճառքի երիտասարդ զոհերին, հայտնաբերել է, որ զոհերի միջին տարիքը 15-16-ն է, սակայն փրկված աղջիկների 54 տոկոսը 12 տարեկանից փոքր է։
Կազմակերպության հետազոտությունների համաձայն՝ սեռական հասունացման շրջանում գտնվող աղջիկների կուսության համար տղամարդիկ պատրաստ են երկու անգամ ավելի վճարել, քան նրանց համար, որոնց մոտ սեռական հասունացում արդեն տեղի է ունեցել։ Նշվում է, որ երբեմն հարյուր հազարավոր դոլարներ են վճարում։
Դարքնեթում (համացանցի չկարգավորվող հատվածը) անանուն աճուրդներում վաճառվում է սեռական ստրկության մատնված աղջիկների կուսությունը։ Զոհերի թվում են հիմնականում Կամբոջայից և Ֆիլիպիններից անօթևան երեխաները, որոնց ծնողները վաճառում են՝ անելանելի դրության մեջ լինելով։
Կոլումբիայում աճուրդում վաճառում են 10-ամյա աղջնակների կուսությունը, որոնց հիմանակնում են գնում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում կամ Մեքսիկայում բնակվող տղամարդիկ․ նրանց համար դա սեքս շրջագայության մի մասն է։
«Նախկինում շատ տարածված էր Նիգերիայից դեռահաս աղջնակների կուսությունը, որոնց որպես կենդանի ապրանք, Իտալիա էին տանում։ Հասարակաց տների տերերը մասնավոր աճուրդներ էին կազմակերպում։
Բայց այժմ աղջիկները հաճախ են հայտնվում Լիբիայի բանտերում, որտեղ նրանց բռնաբարում են։ Այնպես որ, այժմ եկվորների շրջանում կույսերը շատ չեն, և աճուրդներն անցյալում են մնում»,-ասվում է հոդվածում։
Աղբյուր՝ Blognews.am