Թունիսում կինը փորձել է ամուսնուն գայթակղել՝ օձանման զուգագուլպաներ հագնելով։
Արդյունքում նա հայտնվել է հիվանդանոցում՝ գրում է Rassd Tunisia-ն։
Երբ տղամարդը մտել է ննջասենյակ և տեսել կնոջ զուգագուլպաները, վազել է խոհանոց,
վերցրել դանակը և հարձակվել մահճակալի վրա պառկած «օձի» վրա։
Նա դանակահարել է օձին «գլխից», ինչը, պարզվել է, իր կնոջ կրունկն է։
Վերքն այնքան խորն է եղել, որ ստիպված են եղել շտապօգնոթյուն կանչել։
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց և վիրակապել վերքը։
Աղբյուր՝ 1in.am