Չունեմ տեղեկություն, թե որքան ժամանակով է հրադադարը ամրագրված, որքան այն կտևի՝ չեմ կարող ասել՝ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ հրադադարից հետո հա-կառակորդի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի հնարավոր զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները պարզ կդառնան վաղը:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս պահին Հադրութում գրեթե ավարտված է այսօրվա դիվերսիոն խմբերի ոչնչացումը։
Անդրադառնալով գերիների, դիակների փոխանակման գործընթացին՝ Հովհաննիսյանն ասաց․
«Պայմանավորվածության համաձայն՝ պետք է լինի Կարմիր խաչի ներկայացուցիչների աշխատանքը: Եթե այդպիսին չեղավ, մենք կկասեցնենք գործընթացը»
Տեսանյութը դիտեք ստորև՝