Բոլորիս է հետ էլ կարող է պատահել, որ մեկ անգամ սխալվելու դեպքում սկսում են մեզ քարկոծել ու քննադատել, չհիշելով մեր բազմաթիվ հաղթանակները: Մի անգամ դպրոցում ուսուցիչը գրատախտակին գրեց հետևյալը
9×1 = 7
9×2 = 18
9×3 = 27
9×4 = 36
9×5 = 45
9×6 = 54
9×7 = 63
9×8 = 72
9×9 = 81
9×10 = 90
Երբ նա վեջացրեց աշակերտները սկսեցին իրար նայել, ու ծիծաղել:
Նրանք սկսեցին տարբեր կողմերից ուսուցչուհուն ասել, որ նա սխալ է թույլ տվել, երրորդ շարքում նստած աշակերտուհին արհամարհանքով նայեց ուսոըցչուհուն և ասաց.
-Դուք սխալվել եք, — ու դիմելով մյուս երեխաներին, շարունակեց,- փաստորեն մեր ուսուցիչը մաթեմատիկա չգիտի, ինչպես է մեզ սովորեցնելու:
Ուսուցիչը սպասեց մինչև երեխաները հանդարտվեն ու ասաց,
— Ես սրանով ձեզ կյանքի դաս տվեցի: Ձեզանից և ոչ մեկը չնկատեց, որ մյուս բոլոր հավասարումները ճիշտ եմ գրել, դրա համար ձեզանից ոչ ոք ինձ չշնորհավորեց, և անտեսելով 9 ճիշտ հավասարումները, դուք սկսեցին ծաղրել ինձ, ծիծաղել ինձ վրա, քննադատեցիք ու կասկածի տակ դրեցիք իմ գիտելիքները:
Այսուհետ, փորձեք կյանքում տեսնել լավը, գնահատել արվածը, գնահատեք մեկդ մյուսի ձեռքբերումները, իսկ սխալները օգնեք ուղղել: Աշխարհն այդպիսին է, երբեք չի գնահատում արված բարի գործերը, որոնք արվում են միլիոն անգամ, այլ մեկ անգամ սխալվելու համար խիստ քննադատում է:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն