Հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է Հաագայի դատարանի որոշումը և ներկայացրել դրական և բացասական ազդակները։
ԵՐԵՎԱՆ,8 դեկտեմբերի–Sputnik.ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումից հայկական կողմի սպասելիքները շատավելին էին, քան դրանք արձանագրվեցին որոշման տեքստով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Ինչպես արդեն հայտնելէինք,ՄԱԿ-ի միջազգային դատարանը մասնակի բավարարելէ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի`խտրա-կանության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով գանգատը։
Սակայն Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցով միջանկյալ միջոց կիրառելու հայկական կողմի պահա-նջը մերժվել է։Հաագայի դատարանը մասնակի բավարարելէ նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ներկայացված համա-նման հայցը։
Թե ինչո՞ւէ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը որոշել մերժել հայ գերիներին վերադարձնելու հարցով միջանկյալ միջոց կիրա-ռելու պահանջը Սահակյանը դժվարանումէ ասել։Համոզվածէ`Հաագայի դատարանում հայկական կողմի գանգատը ներկայաց-նող թիմում քիչ չեն պրոֆեսիոնալները։
«Դժվար է մեկնաբանել` արդյոք դա վատ պաշտպանության հետևանք էր, թե քաղաքական գործոններն են ազդել։ Գուցե պահանջն է իսկզբանե սխալ դրվել, որ երբևէ չէր էլ կարող այս գործընթացի շրջանակում բավարարվել, բայց այս մերժումը խաղաքարտ է դառնալու Ադրբեջանի ձեռքում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։