Համացանցում ծանոթացա մի աղջկա հետ, պայմանավորվեցինք հանդիպել ռեստորանում․․․Իմանալով նրա մտքինը՝ որոշեցի նրան մի լավ դաս տալ

Մի անգամ ես համացանցում ծանոթացա մի աղջկա հետ: Ես անմիջապես հասկացա, որ դա այն տեսակի աղջիկներից է, որոնք «ապրում են» ծանոթության սոցցանցերում: Նրանց գործողությունները հետևյալն են. ամեն օր ստանում են ծանոթանալու հրավերներ, այնուհետև համաձայնում են հանդիպել, ընտրում են բավականին լավ ռեստորան կամ ակումբ:

Լավ ուտում են, կախված ախորժակից, լավ ուրախանում են, հանդիպման գալիս են ընկերուհու հետ, որին իբր պատահական են հանդիպել և հաջորդ օրը դադարեցնում են կապը: Այդ աղջկան առաջարկեցի հանդիպել, նա սիրով համաձայնեց, ես առաջարկեցի գնալ միի հանգիստ վայր թեյ խմելու, իսկ նա առաջարկեց գնալ բարձրակարգ ռեստորաններից մեկը: Նա եկավ ընկերուհու հետ:

Նրանք ողջ երեկո լավ տրամադրություն ունեին թանկարժեք ուտեստներ էին պատվիրում, ես ինձ համար միայն թեյ պատվիրեցի և կամաց-կամաց խմում էի: Նրանք մի լավ զվարճացան: Որոշ ժամանակ անց ես խնդրեցի մատուցողին բերել հաշիվը. սակայն առանձին:

Աղջիկներն իրար նայեցին ու սկսեցին դժգոհել. «Դու հրավիրել ես և մե՞նք պետք է վճարենք»: Ես չթաքցնելով ժպիտս ասացի. «Ես հրավիրել եմ թեյ խմելու, եթե թեյ կցանկանաք, ես սիրով կվճարեմ, իսկ մնացած ուտեստները դուք եք պատվիրել»: Նրանք սկսեցին փորփրել իրենց պայուսակները, հանում էին իրենց կրեդիտ քարտերը, քանի որ մատուցողը նրանց ներկայացրեց մի կլորիկ հաշիվ:

Ես նկատեցի մատուցողի գոհունակ հայացքը, նրան որպես տղամարդ դուր եկավ իմ արարքը: Երբ ես ոտքի կանգնեցի ու նրանց հաջողություն մաղթելով ուզում էի դուրս գալ, նա ականջիս ասաց. «Լավ դաս տվեցիր այդ ձրիակերներին, եղբայր»: Տղաներ, հեռու մնացեք կուրտիզանուհիներից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика