Պատրաստում ենք տնական համեղ և օգտակար շոկոլադ ընդամենը 10 րոպեում. վերջին շրջանում խանութից ոչ մի անգամ շոկոլադ չենք գնում, միշտ պատրաստում եմ տանը
Տնական շոկոլադի բաղադրատոմսը:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
270 գր կաթի փոշի
180 գր շաքարավազ
120 գր կարագ
100 մլ ջուր
50 գր կակաո
ընկույզ
Պատրաստման եղանակը
1. Կաթի փոշին խառնել կակաոյին մինչև միատար զանգված ստացվի:
2. Եռացնել ջուրը ավելացնել շաքարավազը, որպեսզի օշարակ ստացվի:
Ստացված օշարակը թողնել կրակին և եռացնել 6 րոպե:
Դուք կտեսնեք, թե ինչպես է օշարակը սկսում խտանալ: Այժմ ժամանակն է ավելացնել կարագը և անընդհատ խառնելմինչև կարագն ամբողջությամբ հալչի:
3. Օշարակով զանգվածքը խառնել կաթով կակաոյին: Ավելացնել ընկույզ ըստ ձեր ցանկության: Ընկույզները պետք է լավ մանրացրած լինեն: Ամբողը խառնել մինչև միատար զանգված ստացվի
4. Մեր պատրաստի զանգված լցնել նախապես պատրաստած ֆորմայի մեջ: Զգուշորեն հարթեցնել շոկոլադե զանգվածը : Տնական շոկոլադը թողնել սառնարանում մի քանի ժամ, որից հետո կարող եք վայելել անմահական համաը:
Բարի ախորժակ