ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եղեք զգոն Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ–ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը համատեղ իրականացրել են COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն:
Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը»,- գրել է նա: Սա ի՞նչ է նշանակում, ինչ վտանգի հետ գործ ունենք․․․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ունի տվյալ, որն ունի ապացուցողական բժշկական հենք, այն է՝ «Դելտա» շտամը տարածվում է կրկնակի անգամ ավելի արագ, քան այլ շատմները․․
Այսինքն՝ եթե Չինաստանում ի հայտ եկած շտամով վարակված մեկ անձը վարակում էր երեք, բրիտանական շատամով մեկ անձը՝ չորս անձի, ապա այս շտամով վարակված մեկ անձը վարակում է վեց անձի․․․
Այս ամենի ապացույցը եվրոպական տարածաշրջանի երկրներում, նաև ԱՄՆ-ում համաճարակային իրավիճակի լարված լինելն է։ Իրենց մոտ համաճարակային իրավիճակի լարված լինելը հիմնականում պայմանավորված է «Դելտա» շտամով․․
Երեխաների շրջանում աճը հենց այս շտամո՞վ է պայմանավորված։ Նախքան այս մենք գիտեինք, որ կորոնավիրուսի նկատմամբ երեխաները խոցելի չեն․․․ Կա վարկած, որ «Դելտա» շտամը ավելի շատ կարող է մանկապատանեկան տարիքային խմբում լինել․․․
Դա վարկած է, բայց իմ ասած թվերը մանկապատանեկան տարիքային խմբի հետ կապված դրանք այն բոլոր դեպքերն են, որոնք ունեցել են ախտանշաններ և դիմել են բժշկական կազմակերպություններին։ Այսինքն՝ մենք դեռ չենք խոսում այն խմբի մասին, որոնք անախտանշան են տանում․․ Պետք է խիստ զգոն լինել․․