Պերմում դատական կատարածուները գտել են երկու երեխաներին, որոնք հետախուզվել են իրենց ՀՀ քաղաքացի հոր դիմումի հիման վրա:Ռուսաստանի Պերմի տարածքում գտնվող դատական կատարածուների ֆեդերալ ծառայությունից հայտնում են, որ յոթ և տասը տարեկան երկու տղաները ՀՀ քաղաքացիներ են:
Մայրը նրանց տեղափոխել է Ռուսաստան այս տարվա հուլիսին:
Կատարածուները պարզել են, թե որտեղ է բնակվում մայրը: Պարզվել է, որ տղաները նրա հետ են եղել:
Կինն ասել է, թե չի կարող վերադառնալ ամուսնու մոտ, քանի որ նա պարբերաբար ծեծել է իրեն և երեխաներին:Այժմ նրանք ստացել են բնակության թույլտվություն:
Երեխաները գնում են դպրոց, իսկ մայրը պլանավորում է աշխատանք գտնել՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար: Կինն ասել է, որ չի պատրաստվում փոխել բնակության վայրը:
Արդյունքում՝ որոնողական գործընթացը դադարեցվել է: