«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց: Նախագահ ընտրվելուց հետո նա վարչապետ Փաշինյանից տեղափոխվելու առաջարկ է ստացել։ Ի դեպ, կառավարական առանձնատներում ոչ բոլոր պաշտոնյաներին է իրավունք տրված բնակվելու։
Այստեղ, վարչապետից բացի, կարող են բնակվել նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը և վարչապետի առաջարկությամբ ու ՀՀ նախագահի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` իրենց ընտանիքներով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: