Նրանք միմյանց ձեռքից բռնեցին և հեռացան կյանքից նույն օրը․․․Իրական կյանքում կան բազմաթիվ օրինակ-ներ, որոնք ցույց են տալիս, որ աշխարհում կա հավերժ սեր։
Ջուդի և Ուիլ Ուեբբը ծանոթացան, երբ դեռ 20 տարեկան էին։ Երիտասարդները շատ ընդհանուր հետաքըր-քրություններ ունեին, և շուտով հասկացան, որ ստեղծված են միմյանց համար։ Ուիլն ու Ջուդին ամուսնացան և երբեք չզղջացին կայացրած որոշման համար։
Ջուդին աշխատում էր հիվանդանոցում, իսկ Ուիլը ըմպելիքներ մատակարարող ընկերությունում։ Նրանք բա-վականին համեստ պայմաններում էին ապրում, սակայն գումարը բավականացնում էր ամեն ինչի համար։ Ըն-տանիքում մեծանում էին 3 սիրված դուստրերը։Աղջիկներից մեկը՝ ՄԵրին, պատմեց, որ երբ մայրն արդեն 80 տարեկան էր, նրա մոտ լուրջ առողջական խնդիրներ ի հայտ եկան։
Սկզբում դուստրերը խնամակալ էին վարձել, սակայն շուտով ակնհայտ դարձավ, որ կնոջը մշտական բժշկական խնամք է անհրաժեշտ։ Որոշեցին մորը ժամանակավորապես տեղավորել բժշկական կենտրոնում։ Սակայն իմա-նալով ամուսինների առանձնահատուկ կապի մասին՝ աղջիկները հոգացին, որ ծնողները միասին պառկեն հա-տուկ ընտանեկան պալատում։
Ջուդիին վիրահատեցին, ինչից հետո սկսվեցին անսպասելի ծանր բարդացումներ։ Կնոջն այլ հիվանդանոց տե-ղափոխեցին՝ վերակենդանացման բաժանմունք։ Հաջորդ օրը Ուիլին հայտնաբերեցին անգիտակից վիճակում։ Դուստրերը որոշեցին կնոջը տեղափոխել ամուսնու մոտ։Իրար կողքի հայտնվելով՝ ամուսինները բռնեցին միմ-յանց ձեռքերը և հանգստացան․․․
Կարգավորվեց Ջուդիի շնչառությունը, որի հետ կապված լուրջ խնդիրներ կային։ Նույնիսկ փորձառու բժիշկ-ներն էին ցնցված, թե ինչպես են տարեց մարդիկ՝ ունենալով այդքան լուրջ առողջական խնդիրներ, կարողանում հանգիստ մնալ։ Հաջորդ օրը Ուիլը առանց արթնանալու հեռացավ կյանքից, իսկ մոտ կես ժամ անց նրա հետևից գնաց սիրելի կինը․․․
Սիրո հուզիչ պատմությամբ համացանցում կսիվել է զույգի աղջիկը։ Անկեղծ և ուժեղ զգացմունքների մասին այս պատմությունը անտարբեր չթողեց ոչ մեկին․․․