Bestinfo.Am-ը ներկայացնում է՝ Ֆրանչեսկա և Լի Մուրերն արդեն մի քանի տարի երջանիկ ամուսիններ էին։ Նրանք երկու սքանչելի երեխաներ ունեին՝ Բոբին և Բելան։ Բայց այդ ժամանակ դեռ ոչ ոք չէր կասկածում՝ ինչ դրամա է սպասվում նրանց փոքրիկ դստերը։
Բելան լույսի շող էր այս ջերմ ընտանիքում։ Ծնողների ու եղբոր սիրով և հոգատարությամբ շրջապատված՝ նա միշտ ուրախացնում էր նրանց, համենայն դեպս, առաջին մեկուկես տարին։ Ընտանեկան արձակուրդի ժամանակ, սակայն, երեխան անսապասելի հիվանդացավ, ու նրա մազերը սկսեցին թափվել։
Ծնողները չէին կարող հասկանալ՝ ինչ հանկարծ պատահեց իրենց երեխային։Արձակուրդից անմիջապես հետո Ֆրանչեսկան և Լին փոքրիկին տեղափոխեցին Լոնդոնի հիվանդանոցներից մեկը, որտեղ փորձառու բժիշկները սոսկալի նորություն հայտնեցին ծնողներին։ Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան Բելայի ուղեղում որոշակի անոմալիա արձանագրեց։ Դա ոչ մի լավ բան չէր կանխագուշակում։
Աղջնակի վիճակը գնալով վատանում էր՝ հասնելով ծայրահեղ աստիճանի, ուստի ստիպված եղան Բելային միացնել արհեստական կենսաապահովման սարքերին։
Բժշկական հետազոտությունների համաձայն, փոքրիկը տառապում էր B12 վիտամինի պակասից։ Նրա մարմինն ի վիճակի չէր ինքնուրույն արտադրել օրգանիզմի առողջ բջիջների աճին նպաստելու կոչված ֆերմենտները։ Եզակի այդ հիվանդությունից տառապում է 60 հազար երեխայից մեկը։ Եվ հենց դա էր պատճառը, որ Բելային գործնականում բուժելն անհնար էր։ Բժիշկները ծնողներին հստակորեն հասկացրին, որ նրանց աղջիկը փրկվելու հնարավորություն չունի։ Ֆրանչեսկան և Լին ի վերջո միաձայն որոշում են իրենց սիրելի դստերը միացված արհեստական կենսաապահովման սարքերն անջատել, որպեսզի կյանքի մնացած մասը երեխան հոգեվարքի մեջ չանցկացնի։
Այդ օրն ամբողջ ընտանիքն ու նրանց բոլոր մտերիմները հավաքվել էին հիվանդանոցում՝ Բելային հրաժեշտ տալու նպատակով։ Ծնողներն արցունքն աչքերին համբուրում են իրենց փոքրիկին՝ նրան հավիտենական կյանք ճանապարհելու համար։ Այս լուսանկարը պիտի դառնար փոքրիկ Բելայի մասին նրանց վերջին հիշատակը։ «Ես բռնել էի Բելայի ձեռքից՝ իմանալով, որ շուտով նա վերջին շունչը կփչի,- պատմում է հայրը՝ Լին։- Զգում էի, որ նա գնալով թուլանում է։
Բայց հանկարծ նա երբեմնի ուժով բռնեց իմ մատը․․․»։ Բելայի ջերմությունը հանկարծ կտրուկ բարձրացավ, նա դարձյալ շառագունեց, արթնացավ ու սկսեց բղավել։ Սարքերը սկսեցին աղմկել, բժիշկները նետվեցին հիվանդասենյակ։
Բոլորին թվում էր, որ փոքրիկ Բելան մեռնելու վրա է, բայց հանկարծ նրա վիճակը ինքնակարգավորվեց, ինչը մեծ անակնկալ էր նաև հիվանդանոցի ամբողջ բուժանձնակազմի համար։ Մի քանի շաբաթ անց ինտենսիվ բուժումներ ստանալուց հետո Բելան վերջապես վերադարձավ տուն։
Միանգամայն ողջ և առողջ։ Մեկ ամիս անց Բելան արդեն բոլորովին այլ տեսք ուներ։ Այժմ փոքրիկը բավական կենսուրախ է, վազվզում և խաղում է հասակակիցների հետ, իսկ նրա մազերը կրկին աճել են։ Լին և Ֆրանչեսկան իրենց դստերը սուրբծննդյան հրաշք են համարում։ Չէ՞ որ կես տարի առաջ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ Բելան ողջ է մնալու։
Մեզնից յուրաքանչյուրը հոգու խորքում կուզեր, որ աշխարհի բոլոր հիվանդ երեխաները հանկարծ մի հրաշքով լավանային ու կյանք վերադառնային։
Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը