Ֆիլիպինցի տղամարդը որոշեց որդու համար նվեր պատրաստել ու գնել նրա համար նոր կոշիկներ։ Տղամարդու վրա հայացք գցելով՝ կարելի է հստակ ասել, որ նա քրտնաջան աշխատում է, որպեսզի գումար աշխատի ապրուստի համար։ Եվ, թվում է, նա ոչ հաճախ է կարողանում որդուն հաճոյանալ նոր իրերով։
Այս հուզիչ պատմությունը ստիպում է արտասվել։ Ընտրելով կոշիկները՝ տղամարդը որդու հետ շարժվեց դեպի դրամարկղ։ Դրամապանակի փոխարեն նա հանեց մետաղադրամների մի մեծ տուփ, որում երկար տարիներ իրեն ցանկացած բանից զրկելով՝ գումար էր կուտակել, որպեսզի որդու համար կոշիկներ գնի։
Ունեցած բոլոր մետաղադրամները տղամարդը հավաքել էր այդ տուփի մեջ։ Դրամարկղի մոտ նա սկսեց մանրակրկիտ ձևով հաշվել մետաղադրամները, որպեսզի վճարի գնված ապրանքի համար։ Տղամարդու նկարը հայտնվեց համացանցում և անտարբեր չթողեց ոչ ոքի։
Շատերը որոշեցին օգնել այս ընտանիքին, իսկ ուրիշները գրեցին այն մասին, որ հույս ունեն, թե որդին կգնահատի հոր արարքը և երախտապարտ կերպով ծեր ժամանակ հոգ կտանի նրա մասին։