Հայրը պառկեցնում է 3 տարեկան աղջկան քնելու, պատմում է նրան հեքիաթ և լսում, թե ինչպես է աղջիկը աղոթում ասելով հետևյալ խոսքերը՝ «Աստված իմ, օրհնիր մորս, օրհնիր հորս, օրհնիր տատիկիս և հաջողություն պապիկ»։ Երեխայի հայրը զարմացած հարցնում է․
— Ինչու՞ հրաժեշտ տվեցիր պապիկին աղջիկս։ Փոքրիկ երեխան պատասխանում է․
— Չգիտեմ հայրիկ, ինձ թված, թե այդպես է հարկավոր անել։
Հայրը քմծիծաղ տվեց և գնաց։ Հաջորդ օրը պապիկը մահացավ։ Երեխայի հայրը մտածեց, որ դա պարզապես տարօրինակ համընկնում էր։ Մի քանի ամիս անց իրավիճակը կրկնվեց, սակայն այս անգամ աղջիկը ասաց՝ «Աստված իմ, օրհնիր մորս, օրհնիր հորս և հաջողություն տատիկ»։ Հաջորդ օրը մահացավ նրա տատիկը։
— Աստված իմ, ի՞նչ է կատարվում, — մտածում էր հայրը։
– Իմ աղջիկը կարողանում է շփվել վերին ուժերի հետ։
Մի քանի շաբաթ անց, երբ երեխան աղոթում էր քնելուց, հայրը լսեց, թե ինչ է նա ասում։ «Աստված իմ, օրհնիր մորս և հաջողություն հայրիկ»։ Տղամարդը շոկի մեջ էր։ Նա ամբողջ գիշեր չքնեց, շատ շուտ դուրս եկավ տնից և գնաց գրասենյակ։ Ամբողջ օրը նա չէր հանգստանում և անընդհատ նայում էր ժամին։
Նա մտածում էր, որ հարկավոր է դիմանալ մինչև կեսգիշեր և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի։ Գրասենյակը անվտանգ էր թվում, դրա համար էլ նա որոշեց չվերադառնալ տուն աշխատանքից հետո և մնալ այնտեղ։ Նա անընդհատ սուրճ էր խմում, նայում էր ժամին և վախենում ամեն մի ձայնից։
Վերջապես կեսգիշեր էր։ Տղամարդը շունչ քաշեց, թեթևացավ և գնաց տուն։ Տանը նրան սպասում էր կինը, ով ասաց՝
—Դու դեռ երբեք այդքան չէիր մնացել աշխատավայրում։ Ի՞նչ է պատահել։ Նա պատասխանեց՝
—Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Այսօր իմ կյանքի ամենավատ օրն էր։ Լսելով դա, նրա կինը պատասխանեց՝
—Մտածու՞մ ես, որ դու վատ օր ես ունեցել։ Դու չես հավատա, երբ իմանաս ինչ է այսօր տեղի ունեցել։ Այս առավոտ իմ ղեկավարը մահացավ հենց ժողովի ժամանակ։