Հայրիկը կնոջ ողջ հղիության ընթացքում խոսում էր դեռ չծնված դստեր հետ․ Նորածինը ճանաչեց հոր ձայնը, երբ նրա լույս աշխարհ գալուց հետո հայրը ասաց առաջին բառը․․․

Գիտականորեն ապացուցված է, որ երեխաները դեռ արգանդում սկսում են լսել, նրանք տարբերակում և արձագանքում են արտաքին աշխարհի ձայներին:

Բրազիլացի Ֆլավիո Դանտասը յոթերորդ երկնքում էր, երբ իմացավ իր կնոջ հղիության մասին:Ապագա հայրիկը անընդհատ խոսում էր մոր որովայնում աճող երեխայի հետ:

Նա հրաժեշտ էր տալիս աղջկան, երբ գնում էր աշխատանքի, պատմում էր, թե ինչպիսին է եղել իր օրը, մեկնաբանում էր ֆիլմերը և այլն: Մի անգամ նա նկատեց, որ դուստրը սկսում է ավելի ակտիվ շարժվել, երբ Ֆլավիոն էր խոսում նրա հետ:

Ֆլավիոյի կինը՝ Տարսիլան վստահ էր, որ երեխան արդեն տարբերում է իրենց ձայները և նա ճիշտ էր:Ծննդաբերությունից անմիջապես հետո Ֆլավիոն անձամբ խոսեց դստեր հետ:

Երբ փոքրիկը լսեց նրա ձայնը, նա ուրախ ու երջանիկ ժպտաց:Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ավելի հաճախ խոսել երեխայի հետ, երբ նա դեռ չի ծնվել, որպեսզի նա ծննդյան օրվանից սովոր լինի բոլոր ձայներին և ապահով զգա ծնողների կողքին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика