ՀԱՊԿ-ը որոշում կայացրեց․ Պլանավորվեց հոկտեմբեր ամսին

ՀԱՊԿ-ն կшյшցրեց nրnշnւմը․ Պլшնшվпրվեց հпկտեմբեր шմuին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության(ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերն այս տարվա հոկտեմբերին կանցկացնեն «Փոխազդեցություն-2021» զորավարժությունները:

Այդ մասին այսօր հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Sputnik հարթակում առցանց ճեպազրույցի ժամանակ: Ինչպես նշել է Զասը, նախատեսվում են նաև «Էշելոն-2021» նյութական և տեխնիկական աջակցության ուժերի, ինչպես նաև «Պոիսկ-2021» հետախուզական ստորաբաժանումների զորավարժություններ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝զորավարժությունների թեմաները շատ արդիական են՝կապված Աֆղանստանում առկա իրավիճակի հետ: Կիրականացվեն անօրինական ռազմական կազմավորումների ոչնչացման վարժանքներ:

Անդրադառնալով Աֆղանստանում տիրող իրավիճակին, Զասը մտահոգություն է հայտնել, որ զինյալների դեմ դիմադրությունը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի:Նա միաժամանակ ընդգծել է, որ Տաջիկստան-Աֆղանստան սահմանը պահպանելու համար լրացուցիչ ուժերի, այդ թվում ՀԱՊԿ-ի ներգրավումը պարտադիր չէ: ՀԱՊԿ անդամ երկրներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղղզստանը և Տաջիկստանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика