Հաջորդ պատերազմը երկար չի տևի. Հետո կլինի այն ինչ կլինի… Հակառակորդը այլ տարբերակ չի թողնում

Հաջորդ պш տեր шզմը երկար չի տեւի, հետո կլինի այն, ինչ կլինի․․․ Հակառակորդը այլ տարբերակ չի թողնում Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 9 -ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:

Արշակ Կարապետյանը ողջունել է Զասին և ընդգծել․ «Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ»:

Կարապետյանը նշել է, որ սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ մայիսին երկու ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հայկական տարածք ներխուժման պատճառով։ «Հայաստանը խաղաղության կողմնակից է, մենք որևէ պարագայում չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին:

Մենք փորձում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս հարցը։ Միևնույն ժանանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ», ընդգծել է նախարարը:

Արդյոք դա նշանակում է, որ սպասվում է նոր պատերազմ: Մինչ այժմ Պաշտպանության նախարարությունը ոչ մի մեկնաբանություն չի տվել, այնուամենայնիվ, իշխանություններին մոտ կանգնած մեր զրուցակիցը հարցին, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը շարունակի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը, պատասխանել է.

«Հակառակորդի տարածքում կան ռազմավարական թիրախներ, որոնք այժմ մեր նշանառության տակ են: Օգտագործելով ՀՀ Զինված ուժերի զինանոցում առկա բոլոր հայտարարագրված և չհայտարարագրված միջոցները՝ հակառակորդին հասցվելու է անդառնալի վնաս, որից հետո այս պետության գոյությունը հարցականի տակ է դրվելու:

44-օրյա պատերազմի ընթացքում, հաշվի առնելով դրանց օգտագործման անդառնալի և աղետալի հետևանքները, դրանք չօգտագործվեցին: Սակայն հակառակորդը այլ տարբերակ չի թողնում: Նոր պատերազմը կլինի պատերազմ գոյության համար»:

Հարցին, թե կոնկրետ ինչ թիրախների եւ ինչ տեսակի զենքի մասին է խոսքը, նա չի մանրամասնել: Մեր զրուցակիցը միայն հավելել է, որ հաջորդ պատերազմը երկար չի տեւի, հետո կլինի այն, ինչ կլինի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика