-Դե որ այդպես է, արի ամուսնալուծվենք, չեմ խնդրելու, որ կողքիս մնաս,- պատասխանեցի ես ամուսնուս նախատանքներին և բացեցի դարակները։
-Օգնիր հավաքեմ իրերս։
-Ինքդ էլ հավաքիր։ Ձեր հիմար շանն էլ չմոռանաք, — կարծես հաչալով ասաց ամուսինս կողքի սենյակից։
—Մայրիկ, ի՞նչ է նշանակում հիմար, — խառնվեց մեր վեճին 7-ամյա որդիս։
—Նայիր մորդ, կհասկանաս։ Նա հենց հիմարության մարմնացումն է։
-Որդիս, դա վատ բառ է․․․ գնա խաղալիքներդ հավաքի, հիմա տատիկի տուն ենք գնալու, — չշեղվելով իրերից՝ պատասխանեցի ես։
-Իսկ եթե վատ բառ է, ինչո՞ւ է հայրիկը քեզ այդպես անվանում։
-Որովհետև հայրիկն էլ է վատը։ Հասկանու՞մ ես։- էլ չկարողանալով զսպել բարկությունս՝ ասացի երեխային։
-Հայրիկը հիմա՞ր է, — ողջ մանկական անմեղությամբ կամացիկ ձայնով հարցրեց տղաս։
-Հլը արի այստեղ, այդ ու՞մ հիմար անվանեցիր, հիմա բերանիդ կստանաս։
-Նա նույնիսկ չի հասկանում, թե ինչ է նշանակում այդ բառը։ Չկպնես երեխային, — ես մի կողմ հրեցի նրան երեխայից և ուզում էի մի տոպրակ վերցնել՝ իրերը դնելու համար, երբ նա հանկարծ այդ պահին ձեռքով հավաքեց մեր իրերը և դռնից դուրս գցեց։
Հետևից էլ թռան որդուս խաղալիքներով սպիտակ տուփը և մեր շունը․․․ Այդ ժամանակվանից մենք գրեթե 20 տարի չենք հանդիպել․․․
Վերջերս նա եկել էր, հայտնեց, որ ուզում է ներողություն խնդրել և հաշտվել։ Իսկ ես արդեն վաղուց ընտանիք ունեմ, որդիս ծառայել է բանակում և վերադարձել։ Այդ տարիների ընթացքում հոր մասին չի հիշել, կամ հիշել է, բայց չի հարցրել, նույնիսկ մի անգամ։ Ուղղակի մի քանի օր առաջ տվեցին դռան զանգը, բացեցի և տեսա նրա ժպտացող դեմքը։
-Արմեն,- առանց նրա դեմքին նայելու՝ կանչեցի որդուս,- արի, երևի քեզ մոտ են եկել։
-Ճանաչեցի՞ր ինձ, — դեռ ժպիտը դեմքին ասաց նա։
-Հա, իհարկե ճանաչեցի,- երդվում եմ, որդուս դեմքին առաջին անգամ էի այդքան անտարբերություն տեսնում, — գիտե՞ս, ես հիմա նոր եմ հասկանում այն բառի իսկական իմաստը, որով դու մեզ ճանպարհեցիր այն ժամանակ։
-Ո՞ր բառի, որդիս։
-Հիմար․․․
Ասելով դա՝ որդիս փակեց դուռը։ Բայց հետո կանգնեց, 1 րոպե մտածեց, գնաց պատշգամբից բերեց իր հին խաղալիքներով այն սպիտակ արկղիկը։ Նորից բացեց դուռը և արկղը գցեց հոր վրա․․․Իմ մտքով երբեք չէր անցնցի, որ 7 ամյա երեխան մանրամասնորեն կարող է հիշել այդ օրը և չմոռանալ 20 տարիների ընթացքում․․․