1. Մի ստորացիր, ոչ ոք դրան արժանի չէ: Թույլ մի տուր քեզ հիմարացնեն, նրանք այդքան խելոք չեն:
2. Հետևիր կազմվածքիդ և միշտ խնամված եղիր, դա քո այցեքարտն է: Մի պարփակվիր ինքդ քո մեջ, ժպիտը քեզ շատ է սազում:
3. Մի նվնվա, ամեն ինչ քո ձեռքերում է: Ձայնդ երբեք մի բարձրացրու, դրանով դու կստիպես բոլորին լսել քեզ:
4. Գրքեր կարդա, ինտելեկտը կնոջ զենքն է: Թոք-շուոներ մի նայիր, դա դատարկամիտների համար է:
5. Միշտ կրկնիր. ամեն ինչ լավ է, մնացած հարցերն էլ լուծվող են: Ավելորդ մարդկանց հեռացրու կյանքիցդ:
6. Մի կանգնիր կշեռքին, բայց հետևիր սննդակարգիդ: Դադարիր սպասել լավ օրերին, լավ է այս օրն ու այս պահը:
7. Հեռու մնա մռայլ մարդկանցից: Երբեք մի մտածիր հիվանդությունների ու մահվան մասին:
8. Եթե սիրում ես, ուրեմն խոստովանիր, եթե չես սիրում՝ սիրահարվիր:
9.Ատելությունը տեղ չունի քո կյանքում: Կյանքը հիասքանչ է: