Հարգելի սկեսուրներ, երբեք մի ասեք այս բաները Ձեր հարսներին…

Բոլոր հասարակություններում էլ երբեմն պատահում են հայտնի սկեսուր-հարս կոնֆլիկտները։

Սակայն փաստ է, որ եթե երկու կողմերն էլ հնարավորինս բարեկիրթ լինեն,

ոչ մի կոնֆլիկտ էլ չի առաջանա։

Մինչ այդ հոգեբանները հարցումներ են կատարել և պարզել, թե որ գործոնները կարող են սրել սկեսուր-հարս հարաբերությունները։

Այդ հարցումների արդյունքների հիման վրա էլ ձեզ ենք ներկայացնում 5 բան, որ ոչ մի դեպքում սկեսուրները չպետք է ասեն իրենց հարսներին։

Երբեք մի հրահանգեք, թե ինչպես պետք է մաքրել տունը, անել այս կամ այն գործը։

Դադարեք նրան խոհանոցում անընդհատ նկատողություններ անելուց։ Եթե հարսն ինքն է խորհուրդներ հարցնում, ապա միայն այդ դեպքում կիսվեք ձեր խոհարարական փորձով։

Երեխային անընդհատ մի վերցրեք մոր գրկից։

Երեխաները, հատկապես նորածիններն ու մանկահասակները պետք է հնարավորինս շատ ժամանակ անցկացնեն իրենց մոր հետ, քանի որ հենց մոր գրկում են նրանք իրենց լիովին հանգիստ զգում։

Մի խոսեք հարսի հետ այն մասին, թե ում պատրաստած ուտեստներն է ձեր որդին սիրում․․․

Երբ ձեր որդին ու հարսը վիճում են, անհարկի մի միջամտեք։

Դա նրանց կյանքն է, իրենք կռվում են, իրենք էլ կբարիշեն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика