Հարսանեկան արարողության ժամանակ քահանան հարցնում է՝ արդյո՞ք կա ինչ-որ մեկը, որ ցանկանում է կարծիք հայտնել հարսի և փեսայի միասնության մասին:
Իսկական ժամանակն էր վեր կենալ և ասել, կամ էլ լռել ամբողջ կյանքի ընթացքում: Լռությունը խախտում է մի կին երեխան ձեռքին:
Նա վեր է կենում և քայլերն ուղղում դեպի քահանան: Այստեղ սկսվում է քաոսը: Հարսը ապտակում է փեսային, փեսայի մայրը ուշագնաց է լինում: Փեսան չէր հասկանում, թե ինչ է կատարվում:
Քահանան հարցնում է այդ կնոջը՝ Ինչու Դուք առաջ եկա՞ք: Կինը պատասխանում է՝ վերջին շարքերում ոչինչ չի լսվում ․․․