Հարսանիքից մի քանի ժամ անց ամուսինը բաժանվեց կնոջից. Պատճառը Ձեզ կապշեցնի…

Ահա մի չափից շատ կարճ ամուսնության մասին: Այս պատմությունը տեղի է ունեցել վերջերս՝ Սաուդյան Արաբիայում: Ամուսինը որոշել է ապահարզանի դիմել՝ հարսանիքից երկու ժամ հետո: Պատճառը կարող է շատ զվարճալի թվալ, բայց դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ չի կարելի ամուսնանալ՝ առանց մտածելու, թե ինչպես կընթանան հետագա հարաբերությունները:

Ամուսնական կյանքում պետք է կարողանալ միշտ փոխզիջումների գնալ, հակառակ դեպքում այն նման ավարտ կունենա, ինչպես մեր պատմությունում:Հարսանեկան արարողությունից հետո ամուսինն առանձնացավ իր կնոջ հետ հյուրանոցի համարում: Տղան ուզում էր գործի անցնել. Զբաղվել նրանով, ինչով զբաղվում են նորապսակներն առաջին հարսանեկան գիշերը (խոսքը նվերները և նվեր ստացած գումարը հաշվելու մասին չէ), բայց աղջիկն այլ պլաններ ուներ…

Բանը նրանում էր, որ նա բազմաթիվ շնորհավորական հաղորդագրություններ էր ստացել և ցանկանում էր պատասխանել բոլորին:

Երբ ամուսինը խնդրեց կնոջը մի կողմ դնել հեռախոսը՝ կինը վիրավորվեց:

Հետո ամուսինը հարցրեց, թե ով է նրա համար ավելի կարևոր, և կինը պատասխանեց, որ կարևոր են իր ընկերները, որոնց հետ նա շփվում է: Դրանից անմիջապես հետո ամուսինն ապահարզան պահանջեց:

Սկզբում դատարանը փորձեց ժամանակ տալ զույգին՝ մտածելու և որոշումը փոխելու համար, սակայն ամուսինը պնդում էր, որ ապահարզան լինի: Ահա, թե ինչպես առաջին հարսանեկան գիշերը դարձավ վերջինը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика