Հարսանիքի ժամանակ հանկարծ սրահ է մտնում սպիտակ զգեստով մի կին, պահանջում դադարեցնել արարողությունը և հարվածում է փեսային…

Հարսանեկան զգեստով անծանոթ կինը ցնցել է հարսանիքի հյուրերին բրիտանական Աբերդեր քաղաքում, հաղորդում է Wales Online կայքը:

«Դադարեցրե՛ք հարսանիքը»,- բղավել է անծանոթուհին:- «Դա պետք է ես լինեի»: Այս խոսքերով նա մոտեցել է փեսային և սկսել է հարվածել նրան ծաղկեփնջով:

Ներխուժումը ցնցել է հարսնացուին, որը կարծել է, թե սպիտակազգեստ կինը փեսայի նախկին ընկերուհին է:

Ավելի ուշ պարզվել է, որ անծանոթուհին Ուելսից հայտնի կոմիկ Ջանուարի Ռիզն է:

Նա հարսնաքրոջ ծանոթուհին էր և համաձայնել էր մասնակցել նրա մտահղացման բեմադրությանը: Ներկաներից կատակի մասին նախապես իմացել է միայն DJ-ը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика