Հարսնացուն զարմացավ, երբ նրա ընտրյալը դադարեցրեց հարսանեկան արարողությունը․ Մի քանի րոպե անց չկարողացավ զսպել արցունքները

Այն ժամանակ, երբ Բեկկին ուրախությունից կորցրել էր իրեն այն մտքից, որ ամուսնանալու է իր երազանքների տղամարդու հետ, չէր պատկերացնում, որ այդ օրը նաև տխրելու է: Նրան որդին` Տրիստոնը, մահացել էր, իսկ նա չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ այդ օրը նա իր կողքին չի լինելու:Հարսնացուն չգիտեր, որ փեսացուն իր համար հուզիչ անակնկալ էր պատրաստել: Որդու մահվանից հետո նրա սիրտը տվել էին մի երիտասարդի, որը սրտի փոխպատվաստման կարիք ուներ:

Տրիստոնի սիրտը փրկել էր այդ երիտասարդի կյանքը: Փեսացուն, առանց որևէ բան Բեկիին ասելու, հանդիպել էր Ջեյքոբի հետ ու խնդրել էր, որ հարսանիքին լինի իրենց վարորդը:Երբ Բեկկին պատրաստվում էր մոտենալ խորանին, փեսացուն դադարեցրեց արարողությունը ու բոլորին ներկայացրեց Ջեյքոբին:

Այս ամենից հետո իսկական հույզերի տեղատարափ սկսցեց, իսկ երբ Բեկկին գրկեց տղային, ներկաները չկարողացան զսպել իրենց արցունքները:Ջեյքոբը շնորհակալություն հայտնեց անգին նվերի համար և խոստացավ, որ Տրիստոնի հիշատակը վառ կպահի ու առողջ ապրելակերպ կվարի:

Բեկկին հուզված էր ու անչափ երջանիկ, քանի որ նա որդու ներկայությունը գտել էր Ջեյքոբի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика