Հարսս հասավ իր ուզածին. Որդիս սկսել է ամեն ինչում մեղադրել ինձ…

Մեր հարևանուհին երբեմն գալիս է մեր տուն և պատմում իր որդու կյանքի մասին, այն մասին, թե որքան անշնորհակալ է իր հարսը:

Որդին պարբերաբար զանգում է մորը և քննադատում նրան, մեղադրում, որ չեն ապրում այնպես, ինչպես կցանկանային:Ամեն ինչ այսպես է սկսել: Կինը վերջապես ամուսնացրեց որդուն, սակայն հետո պարզ դարձավ, որ հարսը չափազանց անշնորհակալ է:

Նրանք ցանկացան առանձին ապրել, իսկ մայրը նույնիսկ չփորձեց ետ պահել նրանց այդ որոշումից՝ ասելով, որ իրենց կյանքն է, թող իրենց ուզած կերպ ապրեն:

Քանի որ մեր հարևանուհին շատ հոգատար կին է, նա տվեց իր խնայած գումարը որդուն, որպիսի կարողանան հիփոթեքով բնակարան գնել, այլ ոչ թե վարձով ապրեն և գումարը տան ուրիշներին:

Նրանց միակ սխալն այն էր, որ աշխատավայրից հեռու գտնվող տուն գնեցին: Եվ այժմ հարսը գտել է դժգոհության ևս մեկ պատճառ:

Նրան դուր չի գալիս այն, որ հեռու են ապրում և երկու տրանսպորտով են հասնում աշխատանքի:

Ամեն անգամ նա գանգատվում է ամուսնուն և մեղադրում է սկեսուրին:

Հիմա որդին էլ է սկսել մեղադրել մորը նրա համար, որ իրենց տանը վեճեր են, քանի որ լսել են նրան և նրա ասածով են վարվել:Խեղճ կինն ուզում էր լավություն անել, բայց հակառակը ստացվեց:

Հիմա նա ստիպված է լսել այն ամբողջ զառանցանքը, թե իբր նա է ամեն ինչի մեղավորը…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика