Կան մադիկ, ովքեր չգիտեն կամ չեն ընդունում, որ սպասք լվանալու սպունգը տան ամենակեղտոտիրերից է և այն փոխարինում են նորով ամիսը կամ երկու ամիսը մեկ անգամ:
Որոշ տնտեսուհիներ սպունգը փոխում են այն լիովին մաշվելուց հետո, սակայն դա շատ սխալ է և դա հակահիգիենիկ է:Չնայած, որ սպունգը անընդհատ շփվում է լվացող միջոցի հետ, այնուամենայնիվ դրա վրա կուտակվում են մեծ քանակությամբ բակտերիաներ:
Բացի այդ, որոշ ընտանիքներում սպասք լվանալու սպունգը օգտագործվում է նաև գազօջախը մաքրելու, միկրոալիքային վառարանը մաքրելու համար, նւոյնիսկ տանը բնակվող շան կամ կատվի կերամանը լվանալու համար:
Եվ զարմանալի չէ, որ նրա վրա շատ բակտերիաներ են կուտակվում: Մասնագետները խորհուրդ են տալիս սպունգը փոխել շաբաթը մեկ անգամ:Քանի որ սպունգը կիրառվում է նաև այլ մակերևույթներ մաքրելու համար, ուստի դրանք իրարից տարբերելու համար կարելի է
սպունգի մի անկյունում կտրվածք անել և դա կծառայի որպես նշան սպասք լվանալու և այլ մակերևույթներ մաքրելու համար նախատեսված սպունգները իրարից տարբերելու հմար: