Այսօր վաղ առավոտյան հակառակորդը նախաձեռնել է հարձակողական գործողություններ 2-3 ուղղություննե-րով: Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել հատկապես հարավային ուղղությամբ մերձարաքսյան հատվածում, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս հակառակորդին: Այս մասին Հայ-կական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց՝ երկուստեք կան կորուստներ: «Հակառակորդին պատճառվել են զգալի թվով կորուստներ, որոշ բնա-գծերում հաջողվել է հետ շպրտել: Ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր հատկապես՝ հետևակ,անդադար գրոհող խմբեր, անդադար հրետա-նային կրակ և օդուժի տարբեր միջոցներ:Գիշերային ժամերին կրակի որոշակի թուլացում է տեղի ունենում, սա-կայն առավոտները նորից վերսկսում են հարձակումները»,-ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Քարվաճառի շրջանում այս պահին համեմատաբար թեթև իրավիճակ է, համառ մարտեր չկան:
Հարցին՝ զինծառայողների շրջանում կորոնավիրուսի դեպքեր կա՞ն և քանի՞սն են, Հովհաննիսյանը պատասխա-նեց՝ տվյալներ չկան. «Համառ մարտերի ընթացքում, եթե դեպքերը ծանր չեն լինում, չենք էլ կարող թեստավո-րում անել, որովհետև ամբողջ բանակը, զինված ուժերը գտնվում են մարտական գործողությունների մեջ»,-ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ հաղթելու ենք: