Հենց նոր թարմ լուր առաջնագծից․ Թալիշ գյուղն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, իսկ Քարվաճառում մարտական գործողություններ են ընթանում․ Արծրուն Հովհաննիսյան

Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, բայց ադրբեջանական զորքերը գյուղի մատույցնե-րում են՝ այսօր տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանա-կան կողմի հրապարակած տեսանյութերին:

«Քանի որ հյուսիսային ուղղությամբ մենք կատարել ենք համապատասխան զորքերի վերախմբավորումներ Թա-լիշ — Մատաղիս ուղղությամբ, հետևաբար կարող են նման տեսանյութեր հրապարակվել,- ասաց Հովհաննիսյա-նը՝ հավելելով,- ես մի քանի անգամ շեշտել եմ, խնդրել եմ, որ կոնկրետ գյուղերի, դիրքերի, կոնկրետ մատույց-ների վերաբերյալ հրապարակումներից չկատարենք այնպիսի եզրակացություններ և քննարկումներ, որ արդյո՞ք այս բլուրը, այս բնակավայրը մենք վերահսկում ենք, թե՞ ոչ»:

Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր խոցվել են հակառակորդի 3 ԱԹՍ, 3 զրահատեխնիկա և 1 ինքնաթիռ, մոտ 200 ադրբեջանցի է սպանվել։ՀՀ ՊՆ ներկայացուցիչը ասաց, որ Քարվաճառում էլ ընթանում են մարտական գործողություններ։

«Այսօրվա ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել։ Մարտերն ինտենսիվությամբ, կարող է՝ զիջում են ավելի հարավում տեղի ունեցող մարտական գործողություններին, բայց այնպես չէ, որ այնտեղ խաղաղ իրավիճակ է»,- ասաց Հովհաննիսյանը։

Տեսանյութ՝

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика