«Հենց ջոկեք չկամ՝ երեխեքին փախցրու», – սա մայոր Էդգար Մաթեւոսյանի, կամ մարտական ընկերների հա-մար Մաթոսի վերջին հրահանգն էր՝ սպաներին, զոհվելուց 1 ժամ առաջ: Հոկտեմբերի 2-ին կարեւոր առաջա-դրանք ուներ ու փորձшռու հետախույզը շատ լավ գիտեր ուր էր գնում, ինչի համար: Ցավոք, հետ չեկավ, բայց հասցրեց փրկել իր մարտական ընկերների, իր զինվորների կյանքը:
«Ժպիտը դեմքին շորերը հագել է ու գնացել է կռվի դաշտ, դաժե իմացել է, որ ինքը կարող է էլ հետ չգա: Կենաց-մшհու կռվի էր գնացել: Ինքը, երբ գործի մեջ է, չի զանգում, բայց զոհվելուց 2-3 օր առաջ զանգեց, ասեց՝ լավ եմ: Բայց ի՞նչն էր լավ, ամենածանր տեղերում է կռվել, դիրքեր է գրավել, սարեր է գրավել, հետո եմ իմացել՝ իր մար-տական ընկերներից»,- մեզ հետ զրույցում պատմեց զոհվшծ հերոսի սիրելի կինը՝ Ասթինեն:
Էդգար Մաթեւոսյանը սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախում մասնակցել է ամենшթեժ մшրտերին ու առաջին օրերին ոտքից վիրшվորվել: Կնոջ պատմելով՝ «Ուզել են տանեն հոսպիտալ, ասել է՝ չէ, բա ես իմ զինվորներին ո՞նց մենակ թողնեմ: Ինքը իրա ձեռքով իրեն պերեվյազկա է արել ու նորից մտել կռվի մեջ: Ու հիմա իր զորամա-սի աֆիցերները, զինվորները, որը գալիս է, ասում է՝ ես իրան եմ պարտական, որ ապրում եմ ու կամ, ինքը ինձ փրկել է: Հավատս չի գալիս: Չէի հավատում, որ իրեն կարող է ինչ-որ բան պատահի, էնքան ուժեղ էր, էնքան անվшխ, մի այլ կարգի դուխով: Գիշերները չէր քնում, հետախուզություն էր անում, խրամատ էր փորում, ամեն ինչ էր անում՝ բանակի համար»:
Մայորին Արցախ են ճանապարհել իր երկու անչափահաս երեխաները, որդին 10 տարեկան է, աղջիկը՝ 8. «Տը-ղաս շшտ ծшնր է տանում, մի քիչ իրենց հույս են տալիս, ասում են՝ մենք հերոսի երեխաներ ենք»:
Իսկ մայոր Մաթեւոսյանը այն բացառիկ հերոսներից է, որի անունը ոսկե տառերով գրված է Վազգեն Սարգս-յանի անվան ռшզմական ակադեմիայի պատին՝ որպես գերազանցիկ: Ապրիլյան պшտերազմին նրա շնորհիվ տասնյակ զինվորների կյանքեր փրկվեցին, որի համար Մաթեւոսյանն արժանացավ «Մարտական խաչ» և «Արիության համար» շքանշաններով։
Զ ոհվելուց մի ժամ առաջ աֆիցերներից մեկին ասել էր՝ հենց ջոկեք չկամ, փախցրու երեխեքին։ Դաժե էդ էր մը-տածել: Տենց էլ եղավ։ 1 ժամ հետո զոհվում ա։ Գիտակցելով գնաց էդ քայլին։ Բառեր չկան նկարագրելու։ Ինքը իմ համար մի նոր ՄՈՆԹԵ Ա։ ԱՆՄԱՀԱՑԱՎ