Հետաքրքիր մարդ են այս կանայք. Այժմ էլ կինը ամուսնալուծվում է ամուսնուց, քանի որ վերջինս իրեն ահավոր շատ է սիրում և երբեք չի վիճում…

Արաբական Միացյալ Էմիրություններում կինն ամուսնությունից 1 տարի անց որոշել է ամուսնալուծվել այն պատճառով, որ ամուսինը «չափազանց շատ» է սիրում իրեն և

երբեք չի վիճում իր հետ, գրում է Oddity Central-ը:

Կինը, որն ամուսնությունը լուծարելու խնդրանքով դատարան է դիմել, իր որոշումը պարզաբանել է այն փաստով, որ ամուսնու չափազանց շատ սերն ու ուշադրությունը «խեղդում» են իրեն:

Նա դժգոհել է այն բանից, որ ամուսինը մեկ տարվա համատեղ կյանքի ընթացքում ոչ մի անգամ չի վիճել իր հետ և անգամ օգնել է իրեն տնային գործերում, ինչը, կնոջ խոսքով, դժոխային է:

«Ես երազում եմ, որ մեր միջև գեթ մեկ անգամ տարաձայնություններ ծագեն, սակայն իմ ռոմանտիկ ամուսնու դեպքում դա անհնար է թվում,

նա միշտ ներում և ինձ նվերներով է ողողում: Ինձ իրական տարաձայնություն է հարկավոր, անգամ վեճ, միայն թե ոչ այսպիսի հանդարտ, հնազանդ կյանք»,- դժգոհել է կինը:

Նախնական դատական նիստի ժամանակ կնոջ ամուսինը խոստովանել է, որ ամեն ինչ արել է կնոջը հաճոյանալու համար, քանի որ իր միակ նպատակը «կատարյալ ամուսին» լինելն է եղել, ինչը, սակայն, հենց կնոջ դժգոհության պատճառն է դարձել:

«Արդարացի չէ ամուսնության մասին դատել ընդամենը մեկ տարի անց: Բոլորն էլ կարող են սովորել իրենց սխալներից»,- ասել է տղամարդը:

Հուրախություն ամուսնու՝ դատարանը հետաձգել է գործի լսումները՝ կողմերին համաձայնության գալու ժամանակ տալով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика