Հիշո՞ւմ եք այս տղամարդուն, ում ընտանիքը զոհ էր դարձել ավիավթարին. Ահա, թե ինչպես է դասավորվել նրա կյանքը հետագայում…

Սարսափելի ավիավթարը խլեց Վիտալի Կալոևի ընտանիքի բոլոր անդամների՝ կնոջ, որդու և դստեր կյանքը: Այդ դեպքից հետո նա շուրջ 10 տարի փորձում էր ուշքի գալ և գտնել կյանքի իմաստը, բայց նրան չէր հաջողվում:

Նա ասում էր, որ գժտվել է Աստծու հետ այդ աղետից հետո:Սակայն տարիներ անց նա միանգամից երկու երեխաների հայր դարձավ:Լուսանկարում երևում է, թե որքան երջանիկ են ծնողները:

Կալոևն իր անձնական կյանքը գաղտնի է պահում լրագրողներից: Բայց այնուամենայնիվ նրա երկրորդ ամուսնության մասին լուրը շատ արագ տարածվեց:Նրա ընտրյալը 20 տարով փոքր է:

Ողջ համացանցը ողողված է շնորհավորական ուղերձներով, մարդիկ անչափ ուրախ են նրա համար և նրան մաղթում են երջանիկ կյանք:Ավիավթարից հետո, որին զոհ գնաց 71 մարդ, ոչ ոք պատասխանատվություն չկրեց այդքան մարդու կյանք կործանելու համար, ոչ ոք ներողություն չխնդրեց զոհվածների հարազատերից:

Ավիաընկերությունը պաշտպանեց դիսպետչեր Պետեր Նելսոնին, որի պատճառով պատահել էր աղետը: Կալոևը փորձեց անձամբ տեսնել այդ մարդուն, հույս ունենալով, որ նա գոնե ներողություն կխնդրի, սակայն նրա ամբարտավան պահվածքը հունից հանեց Կալոևին և նա դանակի մի քանի հարված հասցրեց նրան ու ստիպված երկու տարի անցկացրեց բանտում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика