Հիվանդանոցում մի տարեց կնոջ հանդիպեցի, ով երեխաներ չուներ ու չի էլ ցանկացել ունենալ. Հարցիս, արդյո՞ք չի փոշմանել, պատասխանեց…

Ես ուզում եմ ձեզ պատմել իմ հետաքրքիր ծանոթության մասին: Ես հիվանդանոցում մաշկաբանի մոտ հերթում էի, բավականին հետաքրքիր կնոջ հետ զրույցի բռնվեցինք:

Նա այժմ 70 տարեկան է: Տեսքը կոկիկ, լավ պահված: Բոլորովին նման չէր ծեր կնոջ:

Այս կինը գիտակցաբար որոշել էր ապրել իր համար, զբաղվել սեփական կարիերայով:
Առաջին անգամ ամուսնացել է 20 տարեկանում, մինչև 30 տարեկանը ամուսինը չի խոսել երեխաների մասին:

Այնուհետեւ, երբ այդ թեման կարևորվել է` նրանք բաժանվել են: Գալինան կարողացել է լավ կարիերա կառուցել, ճանապարհորդել ամբողջ աշխարհով, հագնվել Ֆրանսիայի բուտիկներում:
60 տարեկանում մահացել է նրա երկրորդ ամուսինը:

Գալինան մնացել է մենակ: Այժմ նա գնում է ակումբ` երգելու եւ պարելու համար, սկսել է զբաղվել ֆիննական քայլով: Ակտիվորեն հետևում է սեփական առողջությանը։
Ես հարց տվեցի նրան.
— Իսկ Դուք դեռ չեք ափսոսո՞ւմ, որ երեխա չեք ունեցել: Հիմա ծեր տարիքում միայնակ չէիք լինի:

— Գիտեք, սիրելիս, ոչ, ես չեմ ափսոսում: Քանի որ իմ բոլոր ընկերներուհիները երեխաներ ունեն: Եվ գիտե՞ք ինչ: Նրանք այժմ մենակ են:

Բայց, ի տարբերություն նրանց, ես գոնե կարող եմ վճարել մեկին, որը կգնի և կբերի մթերքներ, մի բաժակ ջուր կտա, երբ ես հիվանդ եմ:

Իսկ ընկերուհիներիս մասին նույնիսկ իրենց երեխաները չեն հոգա:

Իսկ Դուք համաձա՞յն եք Գալինայի հետ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика